Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/290

Այս էջը սրբագրված է

Անկե մնաց Ֆուրթունա անունը, մինչդեռ ինքը, գինետան անկյունը, օղիի սրվակին առջև, իր նավակը կ՚երազեր դեռ, դյութական գիծերով շինված։

Իրոք, աղքատության մեջ իր հինցած նավակը ա՛լ չէր կրնար փոխել, նորոգել կուտար հիմա, կոկելով անոր ծռած տախտակները, մաշած ու կոտրած թիակները, ամառները կը ներկեր, հինեն մնացող վայելչասիրության դրդումով։

Բայց օղիին ավերումներուն տակ իր կամքի ու կարողության մնացորդները կը սպառեին։ Ֆուրթունան հաճախորդ չուներ ա՛լ, բացի անցորդ մանրավաճառներե ու խաբեբա մուրացիկներե զորս չնչին գնով մը տակավին կը փոխադրեր հոսկե հոն, կուպրով ծեփված մակույկին մեջ, նստուկ գացողի մը պես՝ անգիտակցաբար կարծես շարժելով թիերը։

Ու պատուհանես կը դիտեի զինքը, ամեն անգամ որ անցներ դառնար: Դանդաղորեն ջուրը մխվող թիերուն ճողփյունը իր մշտնջենական երազը օրորող երդը կը թվեր ինծի։

Ատով կը շարունակեր գալ, ամեն օր կանուխ, պատրաստ կենալով իր մակույկին նստարանին վրա կորաքամակ, քիթը կորսված կունտ ու կակուղ այտերուն մեջ, անփույթ անվհատ սպասելով, և ամառը տարուն՝ եզերքին խոտին վրա, արևին տաք ճառագայթներուն տակ քնանալով, հանդարտ ու անմեղ քունով մզ, մեղի ցույց տալով իր եղկելի ու կիսամերկ մարմինը՝ համարձակ գետին թավալած։

Ե.

Մարդ չէր ճանչնար. ոչ զիս որ տարի մը շարունակ իր դրացին էի. ո՛չ իր գեղացիները՝ որոնց մեջ ապրած էր այնքան ատեն, մարդ չէր ճանչնար. մարդկային ամեն ձայն, ամեն աղմուկ ու ամեն դեմք մշուշի մը մեջ կը խառնվեին, կը շփոթվեին մեկը մյուսին հետ: Մեկ հոգի մը կը զանազաներ դեռ. ջատուկ պառավ մըն էր որ կու գար առտուները իր երկու աղջիկերուն հետ յազմա լվալու իմ տանս մոտ։ Ֆուրթունայի նշանածն էր. ու դաշն տեսնելուն իր արբեցութենեն կարմրած