Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/293

Այս էջը սրբագրված է

պաշտոնին մեջ, սիրելով այս ստվերները, այս լքումը և կամարներեն կախված, կամ սուրբերու պատկերներուն առջև հաստատված կանթեղները, որոնք իր հիվանդագին զավակներն էին գրեթե, փութալով անոնց քով, մեկեն մյուսին, անոնք շարունակ սպառելու մոտ կյանքը արծարծելով։

Քիչ քիչ մեկ երկու հոգի ալ երևցան, ժամկոչը, հետո մուրացիկ ծերուկ մը իր փայտե գավազանին կռթնած, ու հետո երկու պանդուխտ որմնադիրներ, հազիվ քուներնուն արթնցած: Հիմա առտուն կը ճշտվեր, կանուխ գործի գացող բանվորներ կու գային խաչ մը հանելու դրան մոտ և հաջողություն խնդրելու. ժամուն սովորական աղոթողները ասոնք:

Բ.

Սարաֆը ուշ եկավ եկեղեցի այն առտու. Առավոտ լուսոին կեսին միայն հասավ, ինք որ ամեն օր զայն ծայրե ծայր ըսելուն կը պարծենար:

Դուրսը տիրող ցուրտին հակառակ, քրտնաթոր մտավ ներս, ծանրաշարժ ու պարարտ մարմնին բեռան տակ շնչասպառ երեսը խաչակնքեց, ծերադրեց. ֆեսը վար առած, ցույց տալով յուղոտ ու հերաթափ գանկ մր. հետո բարձրաձայն հառաչանք մը ելավ կուրծքին խորեն, խորեն.

— Մեղա՜ տեր։

Երբեք մեղա բառը այդքան ստույգ անձկությամբ, այսքան անկեղծ ապաշավի մը արտահայտության ձևով լսված չէր:

Դասին մեջ չոքած սարաֆին կլոր մարմինը, ծռած գյուխը, կիսափակ աչքերը, ողորմելի ու գթության արժանի պատկեր մը կը ձևացնեին աստվածային զայրույթին տրամադրության տակ դրված, և ինք հանցանքին մեծությանը չափ այսպես անկեղծ զղջումի մը գալով միայն թողություն կ՚ակընկալեր կարծես, երբ հետզհետե կը կրկներ մարող, սպառող ձայնով մը, առանց քաշվելու զինքը լսողներեն.

— Մեղա՜ տեր, մեղա՜ տեր,

Հետո, թեթևցած, ոտքի ելավ ու իր հասա ձայնը՝ տերտերին