Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/297

Այս էջը սրբագրված է

իր դեմը հանած չէ՞ր այս հիվանդը. ու աստուծո թողուց որ իր ուզածին պես տնօրինե ամեն բան։ — Մարտիրոս աղա նախ դիմադրեց, չուզեց ընդունիլ այս ավանդը, ցած ձայնով, վախնալով որ դրան մոտ սպասող մեկը չըլլար ու իմանար այո ավանդի խնդիրը. հետո քիչ քիչ տկարացավ, ավանդին պայմանները հարցուց. նախ գլխավորը, տոկոս պիտի տա՞ր, ոչ, ըսավ հիվանդը. այն ատեն ա՛լ անձնատուր եղավ, ստացավ ավանդը, և աստվածաշունչեն հատվածներ բերավ մահամերձին ազգասիրությունը գովելու համար:

Հիվանդը մեռավ և հուղարկավորներուն մեջ Մարտիրոս աղա իր արցունքներովը անկեղծ ու անսահման կսկիծով մը ննջեցյալին ամենեն սրտակից բարեկամը համարվեցավ։

Հուղարկավորության տևած բոլոր միջոցին ամբողջ ճամփուն երկայնությամբը այս մեռած մտերիմին վրա խոսեցավ, անոր բարեմասնությունները, պարկեշտությունը գովեց, անոր կյանքեն մասնավոր դեպքեր պատմեց և լացավ, մինչդեռ ուրիշներ, դագաղին ընկերանալով հանդերձ, իրենց քամիալին, քոնեշիմենթո, փիացաին խոսքերը կ՚ընեին. Մարտիրոա աղա զայրացավ ու իբրև թե ինքը ըլլար այս անճահ խոսակցությունը ընող, կսկծալի ձայնով մը գոչեց.

— Մեղա՜ տեր։

Մարդիկը լռեցին վայրկյան մը, քանի մը քայլ ալ ըրին լռությամբ, հետո մեկը, պասմաի վաճառական մը, շարունակեց իր խոսքը.

— Աճեմներուն պերաթները ձեռքս հանելու է:

Զ.

Մարտիրոս աղա անկե վերքը իր բարերարը նկատեց ննջեցյալը. թող չտվավ որ մեկը գեշ ըսե անոր վրա. միթե այս մեծ հարստությունը անոր չէ՞ր պարտեր. ո՛չ, ապերախտ մարդ չէր. հետո այդ ավանդը յուրացնելու համար խորհեցավ ամիսներով. նախ ըսավ, որ իրավունք չուներ ուրիշին ինչքը գողնալու. վերջը ինքնիրեն հարցուց թե ինչո՞ւ աստված իրեն