Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/30

Այս էջը հաստատված է

Շատ բան տեսած էր իր անձին վրա և ավելի շատ իրեն շուրջը, իր բարակի հետաքրքիր քիթովը հոտվրտալով ամեն ապականություններ սուր ականջովը դոներուն ետևեն ունկնդրելով կամացուկ մր րսված խոոքերուն։

Եփուն կնիկ մըն էր արդեն. երբոր առած պախշիշներեն և ամսականեն ավելցուցած ստակովը Երուսաղեմ գնաց, ով գիտե ուխտի՞ թե մեղքերում թողություն ուզելու համար։ Վերադարձին՝ Հաճի Տյուրիկ. սպասավորությունը թողուց, ինք իր գլխուն գործի սկսավ. ծասոթ տուներու համար կին ծառաներ գտնելու ձեռք գարկավ. թելլալ կնիկ եղավ։ Իսկույն հաջոդեցավ այս գործին մեջ. պատրաստաբան ու զվարճախոս կին էր. էֆենտիներուն՝ վրան բայց կատակներ կ’ըներ. հանրմներուն՝ օրվան գայթակղությունները կը բերեր։ Ամենքը գոհ էին իրմե. ամեն բանի հարմար սպասուհին ինքը միայն ճարել գիտեր։ Իր տեղավորած ծառաները տարիներով կը կենային գտնված տեղերնին։ Մեծ տուները հարուստի տուներր. իրեն կր դիմեին անոնք որ իր հաճախորդներն Էին իր անունով կը պարծենային.

— Մեր թելլալը Հաճի Տյուրիկն է:

— Մերն այ:

Հաճին՝ Շփիկրյին կամ Պյուռկյուին պես բան մը կ’ըլլար հայ մանրմներուն համար.

Ասոր համար էր անշուշտ որ Սուրբիկ հանըմ իրեն լուր ղրկեց երբոր իր տանը մեջ, հին օրվան Մարիամին քով, նոր սպասուհի մը ավելցնելու որոշում տվավ ու անոր ճշտեց այն հատկությունները որ նոր գալիք աղախիներեն կը պահանջվեին։

— Ըռնտիկ մեկը ըլլալու է ամեն բանե առաջ. հոգ չէ թե որ սկիզբը ձեռքեն գործ չկա. հոս շուտով խզմեթը կը սորվի. արդեն մեծ բան մըն ալ չունի ընելիք, տղուս՝ Օննիկին սենյակը պիտի շտկե. զգեստները մաքրե. սա ալ ըսեմ որ աղջիկ զավակ չեմ ուզեր տանս մեջ։


Եվ վախնալով որ գալիք սպասուհին Օննիկին սենյակը շտկելու. գգեստները մաքրելու սահմանելովը՝ պետք եղածեն ավելի բացահայտ կերպով իր դիտավորությունը հասկցուցած կ’ըլլա. իսկույն ավելցուց.