Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/300

Այս էջը սրբագրված է

մթությունը կը վաներ, ու սրահին մեջ կը սկսեր տարածվիլ՝ իր շլացուցիչ ճերմաժկությամբը շեշտելով կազերուն գեղին ցոլքը:

Եվ ակամա կը ձգեին պարասրահը. տակավ առ տակավ բազմությունը կը պակսեր, կը մեկնեին խումբ խումբ, դրան մոտ հավաքված, պատմուճակեն ետ առնելով ցուրտին դեմ պատսպարվելու համար բերած զգեստնին. զույգ զույգ թևի կ՚ելլեին դուրս, ձյունին անբիծ ու միապաղաղ մակարդակը կոխոտելով կը հեռանային, այրերը իրենց վերարկուին օձիքը վեր առած, կիները դիպակե մեկնոցներուն մեջ փաթթված, իրենց հետ տանելով երաժշտության եղանակներուն արձագանքը, մինչդեռ դրացի տուներոլ պատուհաններեն կանուխ արթնցող հետաքրքիրներ թմթռկած աչվըներով կը դիտեին ձյունին անշարժ ծածկույթին վրայեն սահող այս ստվերները։

Քիչ մը վերջը ոչ ոք կը մնար պարողներեն. թատրոնին լույսերը կը մարեին, և երաժիշտները իրենց կարգին կը մեկնեին, գործիքներնին լաթե ծածկոցներու մեջ փաթթած թևերնուն տակ, պարասրահը իր սովորական կես-խավարին .լուռ անդորրությանը հանձնելով:

Բ.

Ինքը վերջին մեկնողներեն մեկն էր պարահանդեսին. ամայի ու անձայն փողոցին մեջ կը քալեր, երկար ու կոճկված փալթոին տակ պահելով իր պարողի սև զգեստները, շապիկին բաց կուրծքը, որ հիմա այս յուր օրին ու ցրտագին առտվան չէր հարմարեր բնավ։

Առջի գիշերվան լույսերու փողփողումներեն, օթյակներուն մերկ ուսերեն ու շպարված դեմքերեն, սրահին խոսակցությանը և երաժշտության ձայներուն թոհուբոհեն տարօրինակ խառնուրդ մը իր հոգնած երևակայության մեջ կը մնար ու կ՚ընկերանար իրեն։

Ճամփուն վրա հադվագեպ անցորդները կը գիտեին այս դալուկ դեմքը և քնաշրջիկի քալվածքը, ինքը կը շարունակեր