Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/309

Այս էջը սրբագրված է

հիմա շվարած ապշած կը մնար այս մեծ կորուստներուն վրա, զորս դարմանելու անկարող կը զգար ինքզինքը։

Կինը, քինախնդիր ու ոխերիմ իր ատելությանը մեջ, կը հանդիմաներ անոր ապիկար ձեռնարկությունները:

— Հորդ հարստությունը ստակ չըներ, էրիկ մարդ ըսածդ ինքը վաստկելու է, դուն կորսնցնելե ուրիշ բան ըրած չունիս։

Ստույգ էր. երեք տարվան միջոցի մը մեջ՝ իր դրամագլխին կեսը կորսնցուցած էր այս թմրեցուցիչ դեղին վրա կատարած շահադիտութենեն. էրիկը իր հանցանքը կը խոստովաներ, մեղմիվ, քիթին տակեն.

— Սա՜ աֆիոնը...

— Օ՜խ, տասն անգամ ըսի քեզի, դուն գործի մարդ չես, ես քեզմե տասն անգամ աղեկ եմ, ուզածիս չափ դրամ կրնամ շահիլ:

Չէր բացատրեր ինչ կերպով, բայց էրիկը կը հավատար, ու կինը հաղթական ոտքի կ՚ելլեր, կարմրած, գունագեղ ու պաշտելի իր ոխակալ ամբարտավանությանը մեջ. մյուսը ինքզինքը պաշտպանել կը ջանար լուրջ ձև մը առնել ուզելով,

— Կ՚աղաչեմ, Նարդիկ:

Կնոջը քրքիջը իր ձայնը կը խափաներ. խնդալեն կը մարեր էրկանը ապշած ձևերը ու անիմաստ խոսքերը կրկնելով, ճարտարությամբ ձայնը նմանցնելով խորեն, անդունդեն եկող խուլ, սնանկանալու մոտ, վաճառականի մը ձայնը.

— Կ՚աղաչեմ, Նարդիկ...

Ու վայրկյան մը վերջը կ՚ավելցներ արգահատությամբ դիտելով զինքը.

Փեք շիրին ես:

Ե.

Իր թեկնածուներուն մեջ զարտուղություն մը եղավ բանաստեղծը իր առատ ու դպրոցականի մը երկուքի ճեղքված, սանտրված մազերովը: Երիտասարդը իր իտեալի հակամետ տրամադրությամբը բոլորովին վերացական հեշտությամբ մը