Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/314

Այս էջը սրբագրված է

միջև, ապաքեն երկուքն ալ միևնույն ճակատագիրը ունեին:

Մաքսատան մեջ ճամփորդները կը լեցվեին անհամբեր, հակերու, սնտուկներու, ծրարներու մեջերեն քալելով։ Քարափին վրա, այս եզերքեն ուրկե ուղևորությունը կը սկսեր ալ, վերջին անգամ արտասանեց մեղմիվ տիկին Հովսեփյանի անունը.

— Նարդիկը չպիտի տեսնեմ ալ։

Լացավ, հետո իր գավառացիի տոկուն, բնավորությունը հաղթեց։

— Այս քաղաքին մեջ բոլորովին թուլասիրտ մեկը գար. ձեր եմ։

Շոգենավին մեջ շատ չկրցանք խոսիլ ու ինքը մտազբաղ կը դիտեր այս ցուրտ օդը, ու բամբակի գուզերու պես տեղացող ձյունը որ կը հիշեցներ իր պարահանդեսեն ելած առտուն, ճիշտ տարի մը առաջ։ Ճշմարիտ վաղորդայնը այս ուղևորությունն էր ահա որ գավառացի տղան կը խզեր ախտացյալ մայրաքաղաքին մոլություններեն՝ իր պարտականության առաջնորդելոլ համար։

<1890>