Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/316

Այս էջը սրբագրված է

Բ.

Տանը ծառաներեն զինքը խնամողներուն մեջ իր նախընտրածը սպասուհի մըն. էր persona grafa-ն այս դժվարահաճ ու անհամբույր կենդանիին. պե՞տք էր արդյոք ավելցնել իսկույն որ եկող գացող հյուրերուն ալ հաճելի էր այս ուժով լուսով աղջիկը որ Արշիպեղագոսի կղզյակեն մեկտեղ բերած էր՝ դրսեցիի առույգ ու աննենգ աղվորությանը հետ՝ նայադի մը վրդովիչ հրապույրը:

Ծանոթներես նրբամիտ թյուրը օրագրող մը որ ինծի հետ այս տունը կը հաճախեր, ու ինծի չափ այս կապիկին կյանքովը կը հետաքրքրվեր, տարօրինակ բաներ կը պատմեր անոր վրա։

— Կը հավաա՞ս, կ՚ըսեր ինծի օր մը՝ խնդալով, որ այս հեք կապիկը սիրահարած է տանը սպասուհիին, ապացույց՝ որ ճաշակի մեջ ալ մենե ետ չի մնար այս կենդանին, խել մը գիրքերու մեւջ կարդացած եմ որ Ամերիկայի օրանկութանները. հին ատեններու ասպետներուն պես, ճշմարիտ առևանգություններ և անվավեր ամուսնություններ կատարած են իրենց սիրած կիներով. չեմ զարմանար ուրեմն թե որ մեր կապիկն ալ Մարիղոն սիրե։

Եվ իմ տարակուսական ձևիս վրա՝

— Հավտա՛, է կ՚ավելցներ բարեկամս, որ իրողություն մըն է ըսածս, ես այս կենդանին ուսումնասիրելու վրա եմ. հիմար ու բուռն սիրո մը ապացույցները ունիմ, Ռոմեո և Ժյուլիեթի սեր մը։

Իրոք, ամեն անգամ որ Մարիղոն կը մոտենար կապիկին,