Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/326

Այս էջը հաստատված է

ու կսկիծի մեջ ըլլա. վիշտը միակ ինչքն է զոր մարդս կը հոժարի, մինչև անգամ կը պահանջե, որ ուրիշին հետ բաժնե: Եվ ահա իմ քովս կին մը որ իմ տառապանքիս առջև հրճվելու, ակնդետ սպասված հաճույք մը ըմբոշխնելու երևույթ մը ունի։ Զիս քաջալերելու համար լեզու թափած միջոցին ներքին ցնծությանը ցոլացումը կը տեսնեմ այդ դալուկ երեսին վրա, ինչպես կանթեղի մը ապակիին գույնը որ ներսի լույսին վառելով հայտնի կ՚ըլլա։

Սկիզբները այս տպավորությունս վերագրեցի իմ եսասիրությանս. դիմացինիս ինծի համավիշտ չըլլալեն առաջ եկած դժգոհություն թերևս։ Ստույգը սա է որ անիկա իր խնամոտ հոգածությունը անպակաս կ՚ըներ վրայես. վերքիս պատանքը փոխված օրերուն ներկա էր միշտ, ու իր ձեռքով կը կատարեր դարմաններս: Օր Օրի վերքս կը գոցվեր ու առողջությունս տակավ կը վերադառնար, բայց այդ համեմատությամբ ալ մարապետին երեսեն անույշ ժպիտը կը պակսեր, իրիկուն եղած ատեն լեռներուն ետին պահվրտող արևու ճառագայթի մը պես։ Հիմա առաջվան պես չէր կենար քովս և կը վազեր ուրիշներուն քով, անոնց որոնց ցավագին աղաղակները, պատերուն հաստությունը ճեղքելով, մինչև ականջս կր հասնեին երբեմն։ Ու վերադարձին իմ մոտս, ուրախության և հրճվանքի Ժպիտը, այն՝ որ իմ ցավերուս ամենեն զայրագին միջոցին կ՚ընդնշմարեի իր դեմքին վրա, կարծես թե շուրթերուն վրա էր. մարելու աներևութանալու կոչված Ժպիտը՝ երբոր ինծի կը մոտենար:

Դ.

Քույր Էմիլիեն, զիս խնամող մարապետը, քաջասիրտ հիվանդապահի համբավը ունի, բժիշկեերը մեկ հատիկ հռչակած են զինքը. ամենեն սարսափելի վիրահատությանց ներկա է ան. առանց խռովելու կատարելով իր պարտքը արյան ճահիճներու, միսերու, ջիղերու հոշոտմանը մեջ։ Ցավագին աղաղակներու, պաղատանքներու դիցուհին է ան կարծես։ Հիվանդ