Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/331

Այս էջը սրբագրված է

մը, որ քեզի պես, մեռնելու չափ սիրելու երդումներով խաբեց զիս: Զիս ամուսնության ուզող շատ մը ազնվականներով առաջարկությունները մերժեցի, ծնողքիս թախանձանքին մտիկ չըրի ու փախստական գողի մը պես գիշեր մը փախա, հայրենի տունես, սիրականիս մոտ երթալու համար։ Ընտանիքս ուրացավ զիս, ինչ որ իր իրավունքն էր։ Ես փույթ չըրի ասիկա, երջանիկ էի զիս սիրող երիտասարդին քովիկը։ Անիկա պզտիկ մրշը մտահոգ էր. իմ սիրույս կուրությանը մեջ՝ սկիզբները ոևէ կասկած չթունավորեց սիրտս, բայց վերջը տեսա, ձանձրության և զղջումի պես բան մը տեսա անոր վրա, ինծի հետ միացած ըլլալու զղջումը:

Զգացա՞ծ ես երբեք բարձր ու ամուր պատի մը փլչիլը վրադ, քարերուն հարվածները գլխուդ ու մարմնիդ վրա, զգայազիրկ ու անկենդան մնալդ անոր տակ: Այսպես եղավ իմ զարթնումս։ Օր մըն ալ, մեկդի ընելով ամեն կեղծիք, իմ սիրած տղաս ըսավ ինծի.

— Պետք է որ հաշտվիս ծնողքիդ հետ, այս աղքատությունը չի քաշվիր ալ:

Տարվան մը չքավորությունը բավական եղած էր հատցնելու համար այն անսպառ սերը որ մինչև գերեզման պիտի տևեր։

Այն ատեն վերջին վարանումներս անհետացան, իր քովեն ձգեցի փախա, ինչպես տարի մը առաջ փախեր էի հայրենի տունես, իրեն վերադարձուցի իր ազատությունը, սուտ ու փուճ խոսքերով ուրիշ կիներ խաբելու ազատությունը: Բայց այդ վայրկյանեն ապառաժի մը պես քարացավ սիրտս, կսկիծն էր թե վրեժի գաղափարը որ հոգիս ամրացուց. ուխտ ըրի աշխարհքիս վայելքները ուրանալու, մարապետ եղա՞ Աղքատի մը ուրիշին ողորմություն ելլել տալուն պես՝ ցավեր ու վիշտեր սփոփելու տվի ինքզինքս, երբ ես այնքան կարոտ էի սփոփանքի, քանի որ ինծի տրված չէր աշխարհքը վայելել, ջանացի որ ուրիշներ լիովին, առանց ցավի վայելեն զայն. իմ զրկումովս ուրիշներուն վայելքը շինեցի։

Բայց ասոնց ամենուն վրա ներքին ուրախություն մը ունեցա. մեկ հատ մը, բայց գերագույն ուրախությունը, զոր խոստովանելու

20 Գրիգոր Զոհրապ