Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/338

Այս էջը սրբագրված է

ՀԵՂԻՆԱԿԻ ԿԱԶՄԱԾ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻՑ ՄՆԱՑԱԾ ՆՈՐԱՎԵՊԵՐԸ



ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՄԱԿԱՆՈՒՆԸ


Սերոբե վարդապետ երեսունևհինգ տարու հազիվ կար, թեև ալեխառն մորուք մը կը զարդարեր յուր լայն կուրծքը. բարեձև դլուխ ու բարեկազմ մարմին ուներ, խստակրոն էր առանց աններող լինելու, ինչ որ հազվագյուտ է, ու կատարյալ կրոնավոր էր, առանց դադրելու կատարյալ մարդ լինելն, ինչ որ բնավ չպատահիր։

Կապույտ թավշե չէր անոր զլխարկը պճնասեր եկեղեցականներու գլխարկին պես, այլ սև չուխայե շինված էր իր անպաճույճ վերարկուին նման։

Կը սիրեի յուր ոգևորյալ խոսակցությունը, մշակյալ միտքն և ուղիղ դատողությունը, մանավանդ կը հարգեի անոր անձնվեր ու ազգասեր ոգին։

Տարիեն ավելի էր որ կը տեսնվեի հետը, առանց ո՛ւր տեղացի լինելը, ո՛ր ընտանիքին վերաբերիլը գիտնալու, յուր մաքուր ու քաղցր արտասանութենեն կ՚զգայի միայն թե դրսեցի չէր:

— Ի՞նչ է ձեր մականունը, հայր սուրբ, հարցուցի օր մը իրեն։