Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/345

Այս էջը սրբագրված է

անձի մը հետ, սրտիդ խորը անհուն գորովե ի զատ քան մը չունենալ և լեզվիդ ծայրը՝ այդ խոստովանութենեն ի պատ ամեն ինչ ունենար ի՞նչ կեղծիք:

Աղքատիկ վարժապետ մը, ըլլալ ու փարթամ աշակերտուհի վույն աչք վերցնել. ի՜նչ հանդգնություն:

Հիմար ու տենդահույզ երիտասարդ ըլլալ ու անզգա ծերունվո մը սառնությունը պատրել. ի՜նչ դժբախտություն:

Այն վայրկյանեն վերջը ի՞նչ կերպով կարող եղավ արդյոք յուր դասերը շարունակելու. հարկ է միայն ըսել որ Արուսյակ ավելի գուշակեց քան թե իմացավ անոր վիճակը, զգացման խնդիրներու մեջ ամեն աղջիկ ի բնե ավելի հմուտ է քան թե երիտասարդն. անկեղծ բարեկամությամբ կը սիրեր յուր անփորձ ու պարկեշտ դասատուն, բայց հայր մ՚ուներ որուն հնազանդություն կը պարտեր, և այնպիսի ընկերության մը մեջ կ՚ապրեր որուն պատշաճիցը համակերպիլ միշտ ախորժելի էր իրեն:

Ոչինչ ավելի երջանիկ պիտի բներ զինքը քան թե յուր դասատուն, հանկարծ լավ դիրքի տեր դառնալով ամուսնության կոչեր զինքը, բայց աղքատ ու անոթի վարժապետի մը (որքան ալ տաղանղավոր լիներ այդ անձն) կինն լինել հավիտյան ծաղրելի գաղափար մը պիտի մնար իրեն համար: Ուստի անուղղակի ձևերով և այն փափկությամբ որ կանանց հատուկ է, յուր համակրությունը հայտնելով հանդերձ այդ սիրո երազին իրականալի դառնալու պայմանը չի ծածկեց. ապաքեն իրավունք ուներ այսպես վարվելու գիտնալով յուր հորը բնավորությունը որուն աչքին դրամե ի զատ ամեն առավելություն արժեք ու նշանակություն չուներ բնավ։

Այն ատեն Երվանդին համար ալ սկսան այն հազար ծրագիրները, խորհուրդներն ու մտածումներն, որք վեր բարձրանալու տենչեն վարակվող ամեն մարդ ուզե չուզե կ՚ունենա:

Հարստանա՜լ և շուտով հարստանալ, ծաղրելի ու անխուսափելի առեղծված զոր իզուր փորձեց լուծել. լսել էր շատեր որոնք մեյմեկ հանք գտնելով հարստացել էին մեկեն, ուրիշներ որոնց՝ արհեստական փոքրիկ գյուտ մը տված էր այնչափ