Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/352

Այս էջը սրբագրված է

իրարու արագասահ, անընդհատ հաճույքներով ու վայելքներով։

Իր ընտանյաց ուղղած նամակները ստահոդ խոստումներու երկար շարք մ՚էր միայն. իր խուքին նայելով, շատոնց անցուցեր էր տոքթորության քննություններն և լոկ գործնական բժշկությունը սորվելու համար կը կենար ի Փարիզ, այսինչ վիրաբուժական գործողության ներկա գտնված էր, այնինչ հիվանդանոցին մեջ պաշտոն ստացեր էր, ու ընտանյաց պատրանքը կը շարունակվեր այս պանծալի պատմություններեն շլացած:

Հայրը, պարզամիտ մարդ, մտքովը կը ծիծաղեր այն նորեկ բժիշկներուն վրա որք 7—8 տարվան մեջ ուսումնին կ՚ավարտեն ու Պոլիս կը դառնան: Ի՞նչպես տգետ ժողովուրդն ինքզինքը կը հանձներ այս համբակներուն խնամոցը։ Իչ կարծյոք, մինչև յուր որդվույն վերադարձը պետք էր սպասել հիվանդ ըլլալու համար: Այս հավատքով կը շարունակեր կանոնավորությամբ ուղարկել անոր տարեկան թոշակը: Հիմակ այդ թոշակը թերևս անբավական էր, քանի որ տոքթոռ եղած էր զավակն ու այդ տիտղոսին համեմատ դիրք մ՚ունենալ կը պարտեր. և իր բոլոր ագահության հակառակ հավելում մ՚ըրած էր անոր հատկացված տարեկան գումարին վրա:

Բայց ստակին ու որդվույն սերն ամեն անգամ կը մաքառեին յուր սրտին մեջ երբ վճարմանդ ժամանակը գար. երբեմն կը մտածեր թե յուր որդին ալ շա՛տ կ՚ուշացներ վերադարձն և թե անխելքություն էր հետաձգել Պոլսո մեջ իրեն սպասող հիվանդաց այցեգիները։

Տիլպերյան Սողոմոն աղան տարիքն առնելով հաշվո մարդ ըլլալե դադրած չէր: Իր որդվույն մեկնելեն 10 տարի վերջը, իր տոմարներեն կը գտներ թե, բաղադրյալ տոկոսը վրան ավելցնելով, զավկին կրթությանը հատկացուցած ստակը չորս հազար յոթն հարյուր ոսկվո պատկառելի գումարին կը հասներ. հառաչանք մը, ակամա հառաչանք մը, ծերունի վաշխառուին բերնեն կ՚ընկերանար այս թվանշանին արտասանությանբ: Բայց բանը գիտցող մարդ էր միշտ, կը խորհեր թե յուր որդին՝ արվեստին մեջ աննման՝ Պոլիս գալուն պես