Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/354

Այս էջը սրբագրված է

դարձած՝ կը ծիծաղեր այս անփորձ պարոններուն վրա: Իր բոլոր ջանքը ցոփակյաց ու շվայտ ուսանողաց ձևերը ձեռք բերելու հասկացած էր: Այդ մեծ Բաբելոնին մեջ ուր կորուստյալ աղջկովը կը վխտան, զատեր էր իրեն ընկերուհի մը ինչպես պարտ է ընել ամեն ուսանող և զոր ծիծաղելի հոխորտանոք կը ներկայացներ իր հայ բարեկամներուն, ըսելով ֆրանսերեն լեզվով. շ

— Պարոններ, իմ կինս է։

Անառակ մը չէր սակայն բառին նշանակությամբը, այլ անառակներով վրա զմայլող մը: Իր տափակցած ուղեղին համար պարծենալու մեծագույն նյութն, իր միակ տենչն՝ անոնց վարքը, բարքը, սովորություններն ունենալու մեջ էր։ Մարդս միշտ պիտի ապացուցանե թե կապիկի սերած է:

Այսպես մինչդեռ ուրիշներ Փարիզ կուգային, կուսանեին և կը մեկնեին, ինք գամված մնացեր էր հոն իբրև թե տիղմի մեջ թաթխված ըլլար և ամեն վայրկյան խոր ևս մղվեր անոր մեջ. ընտանյաց, ծանոթ դեմքերու տեսության, ծննդյան վայրերու կարոտը մարեն անգամ չէր անցուներ. Փարիզի ցեխին մեջ ծնած ճճի մը ոչ այնքան իրեն հարմար մթնոլորտ պիտի գտներ քան թե այս հայու տղան այդ քաղաքին մեջ:

Հանկարծ հորը մահվան լուրն ստացավ իր տարեկան թոշակին վերջանալուն գույժին հետ։ Սողոմոն աղան հարուստ ճանչցած էր ամենեն։ Իր ծանոթ ագահության համար միայն վարկի ու վստահության տիրացեր էր։ Իբր ապահով և պարկեշտ մարդ մը, շատեր ստակ տված էին նմա պահելու ի փոխարեն մեկ մեկ պարտասուրհակի: Ստույգն այն էր որ Սողոմոն աղան իր որդվույն պատճառած ծախքերեն ու մեկ քանի առևտրական ձախորդ գործողոթյուններե փճացած, ավանդ տրված ստակներն անգամ սպառեր և ճիշտ ժամանակին մեռեր էր, առանց սակայն զավկին օրական վեց ոսկի ջահիլը տեսնելու:

Չքավորության կյանքն սկսավ երիտասարդին համար այնքան ավելի դժնդակ որքան շռայլ ապրուստի մը կը հաջորդեր:

Իր զբոսանաց ընկերներուն ոչ մեկուն կրնար խոստովանիլ