Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/379

Այս էջը սրբագրված է

իրենց ընտանեսեր բարքը, ոմանք ժամ օյինի խաղալով, իրենց գրական կամ կրոնական կոչումը կը հայտնեն, Ներսես՝ այժմ փոքրիկ բայց կատարյալ անառակ մը դարձած՝ շատ գիշեր չէր դառնար տուն ու անգղիացի լորտի մը պես իր զբոսանավին մեջ կ՚անցըներ գիշերները:

Ներսես տասը տարեկան եղած ատեն արևեն ու հովեն սևցած, ձեռքը թի քաշելե կարծրացած, առույգ, անվախ ու տգետ տղա մ՚էր, որուն հայհոյալից խոսակցությունը կ՚ահաբեկեր ու կ՚ապշեցներ հեք մայրը, ուսկի՞ց սորվեր էր այդ լիրբ ու խայտառակ բացատրությունները, այդ անլուր հայհոյությունները։

Խեղճ կինն իր որդվույն ապագային վրա սարսափեցավ. իր էրկանը արհեստեն դժգոհ էր արդեն և որդին՝ կրթյալ և ուսումնական անձ մը տեսնելու անմեղ բաղձանք մ՚ունեցած էր միշտ, և ահա հիմակուց այդ տասը տարու տղան չափահաս սրիկայի մը ձևեր՝ կ՚առներ: Մոտերը դպրոց չի կար, ու նավավարին կինը Ներսեսը իր ազգին խնամոց հանձնելե ուրիշ միջոց մը չգտավ:

Կյուրակե օր մ՚էր որ ազգականի մը տանելու պատրվակավ Իսկյուտարի Թաղական Խորհրդույն հանձնեց զնա՝ Ազգային Հիվանդանոցի վարժարանը դրվելու համար։ Այս զավակն ուներ միայն բովանդակ աշխարհիս վրա ու անոր ապագա երջանկությանը մտահոգությամբ, այս ողորմելի մայրը չէր վարաներ անկե ալ զուրկ և հեռու մնալու:

Մայրությունը՝ զավկի համար մարտիրոսություն մը եղած է հաճախ։ Աշ

Սրտեն արյուն կ՚երթար, երբ իր այրի կնոջ շալն ուսին վասն զի իր ամուսնույն մահվանեն վերջը սևերը հանած չէր,— զավկին ձեռքեն բռնած, ուրախ դեմք մը կեղծելով, հետիոտն կ՚երթար Իսկյուտար։ Եվ որքա՜ն աղաչեր ու պաղտաեր էր աղաներուն իր զավակը որբանոց ընդունել տալու համար:

Որբանո՞ց. և ո՞վ միթե այս հեք ու անտերունչ որբեն ավելի այդ դժբախտ հարկը մտնելու իրավունք ուներ։

Ներսեսը հիվանդանոցի վարժարանը դրին գիշերօթիկ, ու մայրը բոլորովին միայնակ ու անոքիկ մնաց իր ամայի խրճիթում:

23 Գրիգոր Զոհրապ