Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/391

Այս էջը սրբագրված է

Ահ ու դողի մեջ, պատուհանը, դուռը, քարափին վրա ցրված, շվարած կը սպասեին, մինչդեռ փոթորիկը կ՚ալեկոծեր Վոսփորն իր բոլոր ուժգնությամբ։

Գիշերվան մեկ ու կեսն ըլլալու էր ամառ գիշերվան մը, հանկարծահաս մրրիկի մը սևության մեջ կորսված, զոր անընդհատ իրարու հաջորդող կայծակին գիծերն ի դուր կր փեռեկտեին. երկնքին մեջ ինչպես ամենուրեք պայքար մը կար լուսին ու մթության մեջ, ոխերիմ ու մահացու կռիվ մր. և խավարը կը հաղթեր հոս ալ, զրավելով ամեն կողմ' բարդելով իր խավերը մին մյուսին վրա և տարօրինակ գիշերվան մը պես սև վարագույրով մը ծածկելով բոլոր հորիզոնն ու ծովուն մրրկահույզ ջուրերը

Խավարին մեջ որոշ ոլ հայտնի, փոթորիկին. ահեղագոչ մռնչյունը միայն կուգար, վայրենի ճիչի, աղաղակի մը պես, վայրկյան մը դադրելով, իբրև թե զայն արձակող մեծածավալ թոքերը շունչ առնել ուզեին, և հետո ավելի ևս սաստիկ գոռալով։

Եվ այս աղմուկին ու շփոթության մեջ տնեցիք ահաբեկ վեր վար կը վազեին, չգիտնայով ըրածնին ու թողածնին, ի զուր 865