Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/394

Այս էջը սրբագրված է

կուտար իրեն, Յուր հայրն այս տանը մեջ քսան տարի իբր նավավար աշխատած էր, ու ինքն ալ տարի ու կեսե ի վեր. հորը տեղ կ՝ աշխատեր հիմա։ Զավկի մր պես կը սիրեին զինքը։ Պզտիկուց ի վեր կես մը այս տան մեջ մեծցած էր։ Կը հիշեր, հիմա թիավարելով իր հանրմին դեմը, կը հիշեր իրենց տղայությունը։ Հանրմին հետ միասին վարպետ տուտուի զացած ըլլանին, շատ աղեկ միտքն էր մսավաճառի քովի տունը, ուրկե ինքը ցորեկեն վերջ կը փախեր միշտ ծովեզերքը, հույն ընկերներու հետ գուգուճ և խայտռախ խաղալու համար։

Դառնությամբ, ցավելով, ինքինզքը հանդիմանելով կ՝ըսեր թե մարդ եղած չէր ինք, ու այսպես նավավար մնացած էր հորը պես։

Կը խոսեր, մինչդեռ ալիքները մեղմիկ կը փայփայեին նավակին կողերը, ու կը հեռանային եզերքեն հոսանքին մեջ. օդը իրիկվան զովության տեղ ընդհակառակը տաք ու հեղձուցիչ կը դառնար։

Տյուրիկ չէր պատասխաներ նավավարին պատմած մանկության հիշատակներուն, բայց ինքն ալ կը հիշեր այդ օրերյ ու կ՝ ունկնդրեր առանց ընդմիջելու. ինքն ուրիշ խորհուրդներու մեջ մտաշրջիկ, ակնարկն երկնքի եզերտից մեջ թափառիկ, չէր տեսներ իր դեմը թիավարող տղան որ իրենց մանկության մոտությունը հիշեցնելով կարծես հիմակվան հեռավորության դեմ լռելյայն գանգատ մը կ՛ուղղեր։ 
Ծովը կապույտ սավանի մը պես առանց ծալքի կը տարածվեր կը մնար ու տաք զեփյուռ մը' անտեսանելի հրդեհի մը ջեռուցած մթնոլորտին պես երեսի կը զարներ։ Հեռվեն Պյոյուքտերեի ծովեզերքը մթնշաղին մեջ նոր վառվող ճրագներն ու լապտերները լուսավոր բիծերու կը նմանին։


Սուլթանիեի բացերն էին հիմա․ ոչ նավավարը և ոչ տիրուհին ուշադրություն կ'ընեին քիչ քիչ երկինքը ծածկող մթին ամպերուն որոնց խայտաբղետ փայլը ծովուն անշարժության մեջ 868