Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/395

Այս էջը սրբագրված է

կր ցոլանար։Սովորականեն շատ հևռու գացած էին արդեն ու կը հեռանային դեռ ալյաց կամաց ընթացքին հետ։ Հավասարապես բացն էին երկու եզերքեն և ծովուն վրա մռայլ քող մր կ՝իջներ, հետզհետե մշուշե վարագույրի մը մեջ ամփոփելով գիրենք։ Երիտասարդ կինն իր նավավարեն դատ մեկը չէր տեսներ ալ ու ստիպյալ կը դիտեր հիմա անոր առույգ և հուժկու իրանն, որ ամեն կռնակի վրա ծռելուն, թափանցիկ պյուրյունճյուկ շապիկեն ցույց կուտար թավ կուրծքի մը ելևէջն և շապիկին լայն թեզանյաց մեջեն մկանուտ թևերը։

Տյուրիկ իր նավավարը կը դիտեր այս ծովին ու օդին ջերմությանը մեջ, այս կես լույս ու կես խավարին մեջ, այս եզական միայնության ու առանձնության մեջ։ Դեռ պատանի մ՝էր, վերին շրթունքը հաղիվ թե մրոտած, նուրբ աղվամազ մը դեռ նոր կը սկսեր անոր արևակեզ այտերուն վրա. մերկ ոտքերն հենարանին դրած էր անծածկույթ ազդերքը ցույց տալով։ Թարմ, կորովի ու անծանակ քան մը կար այս տղուն վրա որ երիտասարդ կինը կը խռովեր։
— Քանի′ տարու ես, Սահակ։
— Ի՞նչ գիտնամ, հանըմ, տասնըյոթը, պելքի տասնրութը կամ։
Ու մանկամարդ կինը ակամա կը բաղդատեր այս տղուն տարիքն իր քսաներկու տարիներուն հետ և բոլորովին հարմար կը գտներ իրարու։
— Նայինք քեզ ե՞րբ պիտի նշանենք։
Մոր մը ձևերը կ'տոներ՝ ավելի ազատությամբ խոսելու համար, և վերջապես ծովուն այս առանձնությանը մեջ իր համարձակությունը կ՛ավելնար։ Հաճույք, գաղտնի ու անբացատրելի բան մը կը զգար խոսելով այս նշանտուքին վրա, անոր նշանածին, գրեթե կնոջը վրա։ Սահակին կինը պյոյուքտերեցի աղջիկ մը պիտի ըլլար, երջանիկ կին մը այս հուժկու թևերուն մեջ որոնց վրա կը զմայլեր։
Ու այս խոսքերով, պատանիին շփոթությունն ու կարմրումթյունը կը վայելեր։ Թերասքող հարցումներով կը ջանար անոր անփորձ պարզամտությունը չափել․ ու որքան ավելի շփոթ։