Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/396

Այս էջը սրբագրված է

խռովյալ տեսներ նավավարն, իր բացատրություններն ավելի գյուրահասկնալի, բառերն ավելի բացահայտ կը դառնային՝ տեսնելով որ վախ չկար այս աղուն հասկացոզոլթենևն, որուն զգայնությունը ժայռի մը պես ամուր ու հանդարտ կ՝երևեր։

Եվ նորատի կինն ավելի կը հառաջանար պրպտելով այո պատանի սիրտն, ու հետաքրքիր բժիշկի մը պես փնտրելով զայն թունդ հանելիք ջիղը։

Նավավարը չէր պատասխաներ, ձյունաթույր ու մեծածավալ վարտիքին անհամար ծալքերովն ու փոթերովը լեցնելով իր նստարանը, հեռոլն՝ եզերքներուն նայելով միշտ զոր չէր տեսներ մշուշին մեջ ու ակնարկը փախցնելով իր տիրուհվույն հետախույզ ու խրոխտ աչքերեն։

Կը հասկնա ր թե չէր հասկնար այս լեզուն։

Հանկարծ ծառոց խարշափյունի պես խշրտուք մը ելավ։

Ծովուն վրա տեղ տեղ փոքրիկ պղպջակներ կազմվեցան, ծովուն երեսը մութ երանգներով զատվեցավ. հեռվեն մղված զորավոր շունչ մը փարատեց այս մշուշե սրսկապանն որ տիրուհին ու ծառան կը շրջապատեր։

Ուշատետեի բարձունքին վրա երկինքը փայլատակեց դեղին ու շլացոլցիչ լույսով մը ողողելով ծովն ու ցամաքը և ամպրոպահույզ որոտում մը սաստկությամբճայթեցավ։


— Հանրմ, պոռա կա, փախի՚նք, փախի՚նք։

Ծովոլն մակարդակը գոգ կ՝առներ, կ՝ուռեր' երկար ու անծայր կոհակ մը ձևացնելով։

Ետ դարձան, նավավարը փութացնելով իր թիավարությունը երկնից մթության ու ծովուն սպառնալյաց առջև զորս քաջ կը ճանչնար։

Հիմա կը շարժեին, կը տատանեին դեռ չփեռեկտվող այն կոհակին վրա, բարձրանալով ու խոնարհելով անոր կամքին հետ։