Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/397

Այս էջը սրբագրված է

Հարավի հողմը կուգար կը հասներ ուժգին—հալածակաՆ ու հալածող հով մը իր բոլոր սաստկության մեջ:

Նավակը Պեյքոզի բացերուն կը մոտենար, ու ծովն իր կոհակաձև երերման մեջ չկրնալով դիմադրել փոթորիկին շունչին, հազարավոր ալիքներով կը պատռվեր, կը ճեղքվեր սպիտակ Փրփուրներու մեջ։

Սահակ իր բոլոր ուժը կուտար' ջիդերուն բոլոր տոկոլնոլթյամբը, մարմնույն բոլոր առուգությամբը կռվելով։

Դյուրաբեկ մակույկը ալյաց վրա կ'ոստոստեր և փոթորիկր կռնակևն կը մղեր զայն անընդհատ շունչով մը որ երիտասարդ կնոջ ուսը ու մեջքը կ'րնդգրկեր, և մազերն' իրենց գեղեցիկ ու ամփոփ շտկվածքը կորսնցուցած' հողմածուփ կը շարժեին։

Հիմա գիշերը կը շրջապատեր զիրենք, ահարկու երաժշտությամբ մը տոնելով իրենց միայնությունը, ու ծովուն մեջ խեղդամահ կորսվելու վտանգովը անոնց միության հարկը ջեշտելով։


Փոքրիկ մակույկը ջուր կ'առներ ա՛լ:Այրին թողած էր ղեկիՆ մետաքսահյուս չվանները և փոթորիկը միայն կը վարեր ու կ'ուղղեր զիրենք։ Հանրմր չէր խոսեր, բայց կը տեսներ մահն այս հեղուկ դաշտին մեջ խեղդվիլը' մոտ, շատ մոտ, իր քովիկը, և կը վախնար։

Իր դժգույն դեմքն այտերուն կարմրությունը կորսնցոլցած ավելի հրապուրիչ էր, մինչդեռ հողմն իր անգաղտնապահ ու որոնող շունչովն անոր շրջազգեստը կը խառներ շարունակ՝ հեշտալի առագաստի մը պես լեցնելով զայն։

Անկարող էր ուշադրություն ընելու հիմա իր զգեստից խառնակությանն որ նավավարին ցույց կուտար իր սրունքՆ ամբողջ, մինչև ծունկերը, զորս սև ֆիլտեքոսե գուլպան իր պարույթովր կ’րնդգրկեր մինչև ծնրակապն ու անկե անդին  որուն վրա նուրթ ու ձյունասպիտակ վուշ ճերմակեղեններուն գրասանգները կը խաղային իբրև տեսակ մը փրփուր զոր շըրաջազգեստն իր գաղտնածածուկ ու երանավետ փոթերուն մեջ պահած ըլլար: