Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/398

Այս էջը սրբագրված է

Մրրիկն իր բոլր զայրույթին ու կատաղությանը հասած էթ ալ ծովը հետզհետե լեռնաձև ալիքներով չորս կողմեն կր պաշարեր փոքրիկ մակույկը զոր իր աղի ջուրերովը լեցուցած էր:

Մութին մեջ աներևույթ դարձող ցամաքն' իրարու հաջորդող փայլակներուն ցոլացման մեջ կը տեսնվեր հանդարտ ու անքույթ:

Տուներն ու ապարանքներն իրենց կարմիր ու զվարթ լույսերը վառած էին ու ալյաց մեջ կորսվող մակույկն, անիրականալի երազի մը պես հեռվեն կը դիտեր ցամաքին այս հաստատ ու ապահով երջանկությունը:

Սահակ կը շարունակեր իր գերմարդկային ճիգերը, վտանգը կը կրկնապատկեր անոր ճարտարությունը:Բոլոր ջանքը կը կայանար նավակին կողը չընծայելու ալյաց հարձակման ու խավարին մեջ ճերմակ փրփուրներեն կոհակաց գալուստը տեսնելով' ձախ թիակովն իր ուղղությունը կը պահեր: Խույս տալու մեջ չէր փրկությունն, այլ անխոհեմ դիրքով մը չընդիմանալու փոթորկին զայրույթին, և այսպես հալածական ու հնազանդ կը մղվեին ալյաց կատարներուն ու խորությանց մեջ:

Երիտա կինը նավակին մեջ սարսափեն նվաղած ընկողմանյալ կը մնար, իր արդուզարդին գրգռիչ ոլ շնորհալի անկարգությանը մեջ։

Ումուր Յերիի ծոցը կը մտներ մակույկը հիմա։ Այս սեղմըված եզերքներուն մեջ ծովն ավելի կը բարձրանար, կ՚ուռեր սպառնալից ու մահագույժ կը դառնար։ Նավավարն կը զգար կորուստն անխուսափելի։ Ալիքները կիսովին թրջած էին զինքն ու իր տիրուհին: Աղի համ մը, այդ ջուրերեն ելլող դառնություն մը կը լեցներ իր շնչասպառ կուրծքը, խեղդամահ կորսվելուն սկզբնավորությանը պես այս ջուրե գերեզմանին մեջ։ Իր ուղղությունը պահելու ստիպված' ալյաց կը նայեր դեռ ու միջոց մը փայլակին լուսովը տեսավ նավակը մոտեցած ծզերքին զոր փրփուրներու սպիտակությունը' ձյունապատ դաշտի մը նման բոլոր երկայնությամբը կը գրավեր։

Այլ անկարելի էր չփշրվիլ այդ ծովուն ու ցամաքին մաքռմանը: