Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/400

Այս էջը սրբագրված է

քով խռովված ու բորբոքված ըլլար այս վայրկյանիս, ուզեք ար այդ երազը շուտով չվերջանա ու երկարի։

Ու այս պատրանաց անձնատուր, հողուն դալարյաց վրա ուր գրկելով տարած էր զինքն իր նավավարը, նսեմաստվեր ու խոնավ երկնքին տակ, փոթորիկին հորինած տարօրինակ ու տիտանյան եղանակներովն, ամպրոպին ահարկու ձայներուն մեջ, շզարթնու ձևացուց, անպաշտպան թողլով վարդագույն դարձող այտերն ու նվագելու պատրաստ քնարի մըպես բոլորովին դողդոջուն այս մարմինը, մինչև որ, այս երազն որ այնքան կը նմաներ իրականության, շարունակվեր ու ամբողջանար։

Քարափին վրա ուր նորատի կինն ոտք կոխեց, արցունքներ, համբույրներ ու աղոթքներ իրարու խառնվեցան,


— Ազատեցա՛ր, ազատեցա ր։

— Եկու զգեստներդ փոխե, խխում ես, Տյուրիկ։

Ուրախութենեն վերջը հարցումներ տասնյակներով. ուր բռնվեցաք, ի՞նչպես փախաք ո՞ր կողմն ելաք։

Այս ցնծության ու ուրախության մեջ նավավարը մոռցված կը մնար Իր մակույկին մեջ. վերջապես անոր ալ կարգն եկավ.

Տյուրիկ իր ազատարարը ցույց տվավ.

— Ես ինքղինքս կորուսած էի բոլորովին, բան մը չեմ հիշեր. J ահ ակին հարցուցեք։

Շնորհակալությունները, գովեստները չզլացան. Տյուրիկի հայրն ոսկի մը պարգև տվավ։

— Աս տան զավակն ես, ըսին ամենքը միաբերան։

Անկե վերջը բնական էր որ նավավարն ավելի անձնվեր ըլլար իր հանըմին որ երիցս իրեն տիրուհին էր։

Հետո փոթորիկին հիշատակը միայն մնաց, Տիկինը մեյ էրն ալ իրիկունները չելավ ծովուն վրա շրջագայելու։ Ի զուր