Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/401

Այս էջը սրբագրված է

նավավարը ամեն ապահովություն տվավ իրեն, հեռու չպիտի երթային, ոչ, ծովեզերքը միայն. մակույկը դիմացկուն ու վստահելի էր։

Հանրմը իր որոշման վրա հաստատ մնաց։

Այն գիշերվրնե ի վեր իր նավավարին երեսը տեսնել չէր ուզեր կարծես․ կը զգուշանար անոր հանդիպելն և երբ պարտավորեր խոսք մը ուղղել իրեն ցամաք ու հրամայական շեշա մը ուներ միշտ։ 

Զայրույթ մը կար հիմա իր սրտին մեջ անձնատուր եղած ըլլալուն համար այս պատանի սպասավորին։

Այդ վայրկյանն որուն ախտաբորբոք անհամբերությամբ մը սպասած էր ատեն մը, ամոթ ու արատ մը կը թվեր այժմ իր հագեցյալ արտին։

Իրեն հավասարներեն շատերու աղերսներն արհամարհած էր ու կը զարմանար այս ռամիկ տղուն հաջողության համար։

Փոթորիկն իր գլխուն վրա և իր հոգվույն մեջ գոռացեր ու անցեր էր. ու մոռնալ կ՞ուզեր ալ այդ վրդովյալ գիշերը. մինչդեռ նավավարն ընգհակառակն հիշել ու հիշեցնել կը ջանար այդ երանավետ ու արհավրալից վայրկյանները։

Իր տիրուհվույն շուրջր կը դառնար շարունակ՝ կենդանի հանդիմանության մը պես անտանելի դառնալով։

Ձէր կրնար երբեք պատմել իր երջանկությունն ու բախտը, չէր համարձակեր իր տիրոհվույն խոսիլ անոր նվաղման միջոցին պատահածներուն վրա. և իր սրտին ու մտքին մեջ ամփոփված այդ երջանիկ նվաղումը՝ իրականութենե ավելի երազի մը նման երևակայական բան մը կ՞ըլլար, բայց ոչ առանց խորապես վրդովելու իր նոր արթնցող երիտասարդի հոգին։

Վայրկյաններ կուգար ուր ժամերով լռին նստելե վերջն իր խոհանոցի քովի փոքրիկ խուցի մեջ, ու աչքերովը պատկերացնելե վերջն իր անհավատալի երազին բոլոր մանրամասնություններն, անդիմադրելի բան մը կը մղեր զինքն իր հանըմին երեսն ի վեր ըսելու իր սիրատոչոր իղձերն ու տառապանքը, Վերջապես այդ ձյունաթույր ու ջերմիկ մարմինն ինքն էր փրկած ծովուն անդունդներեն և իրենը պետք էր լիներ ամեն բանե առաջ։

Լռին, առանձնակյաց վայրենի կը դառնար հետզհետե։