Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/403

Այս էջը սրբագրված է

խելագարությանը հաստատեց և առանց վարանելու պատճառը ցույց տվավ. փոթորկին գիշերն երկյուղեն խանգարում մը հառաջ եկած էր խեղճ տղուն մտքին մեջ։

— Բայց վախնալիք բան մը չկա, կ' ավելցնե թմիշկրը բժիշկը, ավելի ապշության մեկ տեսակն է։

— Չէ՛, չէ՛, տոքթոր, տան մեջ վտանգավոր է, այնպես չէ՞, կը պնդեր այրին։


Վերջապես ճամփու դրին, մորը տունը ղրկեցին ապուշը։

Կյանքը ազատած էր, բայց իր հոգին արդեն կորուսած էր փոթորկին մեջ։