Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/405

Այս էջը սրբագրված է

Զինքը մոտեն ճանչնալու անհուն փափագ մը կուգար հիմա որտիս, տենչանք մը որ մարմաջի պես կը խածներ զիս Ինքնիրենս այս կնոջ կյանքը, գոյությունը կը ստեղծեի, կը ձևացնեի։

Ճանչնալ կ՛ուզեի զինքը առանց մեկու մը հարցնելու. հետո, ամբողջ աշխարհ մը, ամբողջ էություն մը շինելես վերջը իմ ուզածիս պես, իրականության հետ բաղդատել զայն Տեսակ մը նախախնամություն կ'ըլլայի որուն տրված ըլլար ամբողջ կյանքեր ու միջավայրեր ստեղծեի մարդեր ապրեցնել, լացնել ու խնդացնել, իրական նախախնամության դեմ ոսոխ զորություն մը, մրցումի մը մեջ եղածին պես։

Եվ ահավասիկ ինչպես կ՛ երևակայեի զինքը. պետք էր երեսունրհինգ տարու ըլլար, ոչ ավելի, ոչ պակաս, ոչ հիմար երիտասարդուհի ոչ դժգոհ տանտիկին, ոչ հույս մը ըլլար և ոչ հիշատակ մը. ոչ անցյալին նայեր և ոչ ապագային․ ներկան և միայն ներկան ըլլար ան։

Կ՛ուզեի որ ամուսնացած ըլլար այս կինը, ինչո՞ւ համար, անոր համար թերևս որ ամուսնացած մեկը չամուսնացածը կը պարունակն արդեն իր մեջ. և իմ կա՝մքս էր որ բան չպակսեր այս կնոջ, կ՛ուզեի որ ամուսնացած ըլլար, որպես զի ազատությամբ խոսեի հետը, համարձակ, գրեթե անպատկառ։

Ճաշակի տեր կին մը ըլլալու էր, որ գիտնար հովանոցը բռնել, սիրուն փոքրիկ կոշիկ մը ունենալ և գուլպային երեսը ցույց տալ ամեն քայլափոխին անհոգ ու անփույթ կերպով մը, գլխու թեթև ողջույնի մը մեջ սեղմեցնեու կես ժամվան խուակցության մը բոլոր հմայքը։

Գրեք ու կարդալ չզիտնար բնավ, ո՛հ բնավ չգիտնար, կին մը ըլլար, որ իր լեզվին վստահեր միայն, որուն ձայնը ներդաշնակություն մը ըլլար ինքնին, ու խոսքերը ամբողջ քերթված մր, առանց իր գիտության։

է՛ն մեծ մտմտուքս այն էր թե պե՞տք էր սիրտ մը տազ այս կնոջ․ թեր ու դեմ ինչե՜ր կար մտածելիք։ Սիրտ մը աալ