Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/406

Այս էջը սրբագրված է

ու դժբախտ ընել զինքը. չտալ ու իրեն հանդիպողները դըժբախտ ընել. երկսայրաբանություն՝ որուն առջև իմ նախախնամությունս կը վարաներ. անհատական օգուտը և հանրության օգուտը կը մաքառեին հոս ալ. ափսո՜ս, առանց ելքի մը հանգելու։

Հո՜գս. սիրտ չունենար թող ու երջանիկ ըլլար. աշխարհ իր հրապույրեն խաբվեր, սարսռար և անոր ցավովը գալարվեր, տանջվեր, ավերակներու թագուհի մը ըլլար, ի՜նչ փույթ, որուն փոշիները ու աճյունները ուրախութենեն դողային, երբ այս կինը քալեր իրենց վրա:
Շոգենավին վարի հարկի ընդարձակ քամարային մեջ, ութ վառարանին ցոլքը կը վազեր կը վազվզեր ձարե բազմոցներուն վրա, այս բաները կմտածեի դիտելով շարունակ այս կինը հիմա այդտեղ, ճիշտ դեմս նստած, ու կը շարունակեի կերտել զինքը, հիմար արձանագործ, սրբագրելով իր գոյությունը, բաներ ավելցնելով ու պակսեցնելով այդ կյանքին մեջ։
Այս գաղջ մթնոլորտին մեջ, ուր անիվներուն անընդհատ բոֆբոֆը կը լսվեր միայն, միտքս կ՚աշխատեր անսպառ գործունեությամբ. իր աղվորիկ մսոտ դեմքը կը ձգեի այնպես ինչպես որ էր արդեն. իր սև շրջագգեստը կը պահեի. սև տանթելե դլխաթկին ժանյակներուն խառնվող ոսկի մազերուն չէի դպեր բնավ։ 
Հետո, զինքը ստեղծելեն վերջը, հարկ էր իր ամուսինը, տունը տեղը ստեղծել. ամուսի՞ն մը այս կնոջ.հիմա կը զըղջայի ամուսնացնելուս համար այս արարածը որ իմս էր, զոր իմ ձեռքս էր պահել անեղծ իր կույս գեղեցկությանը ու հրապույրին մեջ։


Շոգենավը կը քալեր իր ջուրի անդուլ աղմուկովը լեցնելով ականջս։ Կինը կը պահեր իր խոժոռ երեսը, և ես որ այնքան բարիք կը կամենայի իրեն, որ այնքան կը պրպտեի իթ կյանքին խորը, է՛ն մութ անկյունները, ես որ մտքիս ցավդ: