Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/407

Այս էջը սրբագրված է

Հետը խոսելու անդիմադրելի պետք մը կը զգամ, պետք մը ըսելու իրեն մեղմիվ. «Կաղաչեմ, թողոլցեք այդ դառնացած դեմքը, չե՞ ք գիտեր որ անույշ ժպիտ մը ո՛րքան պիտի վայելե ձեզի․ կը տեսնեմ որ սրտերնիդ կը նեղանա այս առանձնության մեջ; ու ես պատրաստ խոսակից մըն եմ ձեզի»։

Ասոնք բոլորը բարձրաձայն ըսելու հիմար եռք մը կը չարչարե զիս։

Նավամատույցները կ՛անցնեինք մեկիկ մեկիկ. Հիսար, Պոյաճքյոյ. ապահովապես Ենիմահալե կ երթա ինքը' ճամփու վրա թողլով զիս որ պարտավոր եմ Պյոյուքտերե ելլել ու կիսաշեն, կիսավարտ թողուլ այս բոլոր կյանքի հորինվածքը։

Պյոյուքտերե հասնելուս ոտք կ՝ելլեմ ակամա և դրացիս ինքն ալ կ ելլե։

Դիպվածով միասին պիտի շարունակենք ճամփանիս. նավամատույցեն աջիս կը դառնամ, ծառագարդ ճամփու մը հետևելով, ետիս կը նայիմ ու կինը կը շարունակնե գալ մանրուկ քալվածքով մը որ բոլոր ատելությունս կ' առնե կը տանի, այնքան շնորհալի' բնական ու հրապուրիչ է իր անձը. կր խորհիմ որ իմ բոլոր երևանայությամբ, այս ինքնատիպ ամբողշաթյունր չէի կրցած ձևացնել։

Կանգ կ՝առնեմ տան մը դրան առջև ուր դատական խորհրդակցության մը համար կանչած են զիս, ուր ամբողջ ընտանիքի մը պատիվն ու հարստությունը կա միանգամայն վճռվելիք, և ահավասիկ այդ կինը որ քովիկս կու դա կը հասնի, կը կենա սպասելով որ բացվի դուռը։

Ներսր ճանչցանք զիրար վերջապես, այս ընտանիքն ն էր, ոցոնց դատին համար դացեր էի իմ կարծիքս տալ. սեղանի վրա գրված պաշտոնագրերու, վճռագրերու , տաճկերեն գըր֊