Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/410

Այս էջը սրբագրված է

Քիչ մը ետքը պիտի արթննա հորանջելով ու երախայի բռունցքովը շփելով արտևանունքը։ Իր վստահող նայվածքը սենյակին մեջ չորս դին պտտցուցած ատեն' բոլոր խաղալիկները իրենց տեղը կարգով շարված պիտի գտնե, հաճոյակատար և անտրտունջ արարածները՝ որին ոտքը, որին թևը կոտրած' զինքը գոհացնելու առջի պատրաստակամության մեջ սպասելով:

Պառկած տեղեն՝ փոքրիկ սրունքները օղին մեջ երերցնե պիտի քիչ մը ու տոտիկներուն հետ ալ պիտի խաղա, հետո պիտի կանչե.
— Ն ե՜նն ե՜ե ։
Վարժված է որ իսկույն պատասխանեն իր առջի կոչին, ու պիտի զարմանա քիչ մը երբ որ Նեննեն ուշանա քովը վազելու։ Առաջին անգամն է որ պիտի պատահի իրեն այս տարօրինակ ու անկարելի բանը, հապաղում մը իրեն դեմ՝ որ սորված է միշտ շքեղ անտտրբերությամբ մը դիտեյ այն արտորանքը որ իր մեկ ոլ կես տաբու մանկիկի հրամաններ բուն համար կը ցուցվի միշտ։ 

Ու անհամբեր, դառնալով անկողնին մեջ, պիտի կանչե նորեն.