Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/411

Այս էջը սրբագրված է

— Նեննե՜ե,

Ան' ժամ մը աոաջ գնաց հեռացավ, այս վերջին անգամուն ալ նորեն ինքը քնացնելն ետքը մանկիկը' Պարտիզակի երգերովը զոր ես ալ հիմա կամա ակամա գոց ըրած եմ քիչ մը:
Քունին մեջ մեղմիկ համբույր մը դնելն ետքը զավկի ճակտին վրա, որ քիչ մըն ալ իր զավակն է հարկավ, քաշվեցավ գնաց ոտքին մատներուն վրա կոխելով։ 

Նոր քրջազգեստը հագած էր, վերջին վերը զոր մեկննլնն առաջ տվինք իրեն. ու, գեղը տանելիք սնտուկները կապած մեր տանեն մեկնելն առաջ, երբոր եկավ ձեռվընիս պագնելու' կինս ու ես արցունք մը կարծեցինք տեսնել իր գնդացիի աննենգ աչքերուն մեջ։

Արթննալուն՝ Նեննեն չի կար.բայց ծնողքը հոգածու՝ սպասեցին անոր զարթումին ոլ հազար տեսակ խաղերով ջանացին որ չփնտրե իր ստնտուն։ Իր մանկական ուշադրությունը զբաղեցավ ատոնցմով, բայց իր փոքրիկ կյանքին մեջ այս առաջին բաժանում ին պարապը չի լեցվեցավ շուտով, ինչ որ ալ ըրինք, նորեն միջոց մը Նեննեն հիշեց. ան ատեն լացավ, պոռաց, կարծելով որ մոտ տեղ մը պահվրտած էր միայն և զինքը զայրացնելու համար չէր գար իր քովը։ Վերջը կամաց կամաց գիտակցությունը, անմռունչ ու անխոս ընկճումը եկավ ավելի մեծ աղետի մը, անդարմանելի կորուստին գիաակցությունը: Իր լացը որ բարկության լացն էր մինչև ալդ վայրկյանին’ փոխվեցավ, հեզ ու խոնարհ դարձած, համոզված լացը եղավ: Իր սուգը ամբողջ շաբաթներ տևեց։

Մարդկային զգացումները հողերու մեջ թաղված հին քաղաքներու կը նմանին. որչափ որ պեղումներու շնորհիվ աչքի առջև ելլեն անոնք՝ այնքան իրենց խորունկությունը կը պակսի: Այսպես ալ հիմա իր կսկիծը նվազ արտահայտված՝ ավելի ինքնամփոփ ու ավելի սպառիչ էր ամեն չցուցադըրված: