Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/412

Այս էջը սրբագրված է

զգացումներու պես, վասն զի ավելի անկեղծ էր։ Բայց կարոտի վայրկյաններ կ'ունենար երբեմն այդ միջոցներուն, իր ձեռքի խաղալիկները մեկդի կը նետեր, արհամարհելով ատելով՝ իր ուշադրությունը ու իր վշտին հիշատակը ձեռքեն խլող այս պզտիկ դավերը ու հատնումով ոլ անձկանոք լեցուն ձայնով մը կը հարցներ.

— Նե՜ննե՛ե:
— Նեննեն պիտի գա։
Ա՛լ հիմա գիտեր այս խոսքին սուտ ըլլալը, բայց կը հավատար ատոր. սուտը սփոփանք մը կ՝ ըլլար այս պարագային մեջ և մանկիկը ինքնախաբության առաջին փորձը կուտար անձնատուր կ՚ըլլար ատոր. էապես մարդկային տկարությո՝ւն որ ահավոր ստուգություններեն կը խուսափի միշտ մխիթարության միջոցներու մեջ ամենեն պատիրը կուրությամբ կը գրկե, այն անբուժելի հիվանդներուն նման որոնք իրենց վիճակին գիտակից՝ զիրենք մաշեցնող հիվանդության գոյություն չունենալուն մտադյուր կը հավատան, եթե ասանկ հավաստիք մը ընծայվի իրենց:
Ամիսներ անցան ասանկով. ես կը հետևեի իր վշտին այլափոխությանցը. իր ցավը երթալով կը մեղմանար՝ առանց բոլորովին անհետանալու. ինչպե՛ս ըսեմ, կ'անուշնար գրեթե ու իր հառաչանքով լեցուն ձայնը երգի մը պես կը կրկներ ատեն ատեն.


— Նեննե՜են:

Տարի մը ետքը բերնի վարժությամբ մը միայն այս անունը կուտար. Ժամանակը ահա ասանկ իր պաշտոնը կատարեց: Հիմա մենք էինք որ իր ստնտուն կը հիշեցնեինք իրեն։ Առջի հեղ այս անունը արտասանելնուս՝ զարմանքով ու հարցումներով լեցուն աչքերը մեզի դարձան. հետո մտմտուքի մը մեջ ինկավ պահ մը ու թիչ վերջը իր թոթվեց մեկդի ընելու համար կարծես իր միտքը լլկող չարչարող գաղափարը ու խաղալիկները պահանջեց մենե:
Հայտնի եղավ որ իրեն համար Նեննեն դադրած էր իրականոլթյուն մը ըլլալե հիշատակ մը դառնալու համար։