Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/413

Այս էջը սրբագրված է

Հինգ տարի վերջը Նեննեն վերադարձավ Պարտիզակեն։ Յագմա կապած,շալվար հագած անճանաչ կնիկ մըն էր. իր արևակեզ դեմքը տգեղցեր ու պառվեր էր. ո՞ւր էր մեր մոտ եղած ատենվան շնորհալի ու երիտասարդ կինը։

Հետո այս հինգ տարիները անջրպետ մը բացեր էին. անիկա որ մեր ընտանիքեն էր ատեն մը, հիմա օտարական մը դարձեր էր. երկու կողմեն կը զգայինք ասիկա:
Բայց երբ որ Արամիս ձայնը լսեց' չդիմացավ. իր չնչին նվերներու տոպրակը գետինը մոռցավ, անոր քով վազելու համար: Դեռ միտքս է տեսարանը. Արամս նախ վախցավ, ետքը զարմանալի զգացում մը ունեցավ այս կնոջ դեմ.
— Նեննեդ եկա՛վ, կ՚ըսեինք իրեն։ 

Ստնտուն համբույրներով կը ծածկեր տղուս երեսրը, բայց փոխադարձ ոևէ սիրո արտահայտություն մր չստացավ, մանուկը հետաքրքիր' մանրամասն քննեց այս կնոջ տարօրինակ տարազը ու միջոց մը յազման վար քաշեց գլխեն. սա եղավ իր միակ շարժումը, հետո ձգելով Նեննեն՝ իր մորը քով վազեց:

Կարծեմ թե այն քանի մը օրվան մեջ որ այս կինը մեր տունը մնաց, իրենց հարաբերությունները բարվոքեցան քիչ մը. վերհուշումը եկավ, անցյալին եղծված գիծերը տարտամ կերպով մը ճշտվեցան մինչև աստիճան մը իր մտքին մեջ. բայց ասիկա նոր հոշոտում մըն էր որ եղավ իր սրտին համար։
Անիկա իր երախայի երևակայությամբը դյութիչ պատկեր մը պահած էր իր Նեննեեն ու ահա իրականության մեջ այդ պատկերը իր շնորհազուրկ ու ծիծաղելի իսկությանը մեջ երևան կուգար. այս կի՚նն էր ան որուն համար այնքան արցուն թափած և կսկիծ զգացած էր: Ավելի աղեկ չպիտի՞ րլլար որ անեղծ մնար իր մանկական հիշողության մեջ մնացած դիմագիծը: Հիմա պզտիկ գորով մը կը սկսեր ցուցնել անոր դեմ, բայց ասիկա ավելի պարտքի ձևով բան մըն էր քան ինքնաբուխ սեր մը. իր տղայական գիտակցությունը: