Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/415

Այս էջը սրբագրված է

Կնոջական աշխարհը զոր էրիկ մարդիկ կազմակերպած են ուզածնուն պես, բռնադատիչ ու ճնշող կին արարածին դեմ՝ հարկավ ամենեն աներևակայելի ընդվզումներու և կեղծիքներու աշխարհն է։

Ահա հատ մը անոնցմե' զոր ամուսնացած կին մը պատմեց ինծի անցյալ օր, այցելության մը պահուն։ Հիմա որ տարիքը առած մեկը կը սեպվիմ' կիները ալ չեն քաշվիթ իրենց գլխեն անցած դարձածը ինծի խոստովանելե։ Գիտեն որ կը սիրեմ իրենց հոգեկան հարցերովը զբաղիլ, այդ խուլ պայքարներուն պատմագիրը ըլլալ։ Մանավանդ որ իմ մեծ ներողամտությունս իրենց մեղանչումներուն համար տեսակ մը հրավեր է խոսելու։
Մեծ պատահարները զիս անտարբեր կը թողուն. բայց մանր դեպքերը' չնչին ուրիշներու աչքին' լուրջ, խորհրդածություններու. նյութ են ինծի։ Դասերը որ կը քաղեմ անոնցմե' վրդովի'չ պայմանադրական կարգ ու սարքի կուսակիցներուն' թանկագին են ինծի համար։ Անոնք կուգան հաստատել այն բարոյականը որ իմս է, ճիշտ ներհակը և գլխավարը հանրության մեջ ընդունվածին. իմ բարոյականս որ կը կայանա։