Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/416

Այս էջը սրբագրված չէ

Իրականը' 0 ուտին, ճշմարիտը' Կեղծին վերադասելուն մեջ ամեն տեղ և ամեն ժամանակ։

Այս պզտիկ դեպքը ինծի պատմողը շնորհաէի կին մրն է, մէ Դ*4"4ն, Քհ մԸ եիհար, աչքին կոպերը քիչ մր կրտ֊ թած, քիշ մը խուսափող նայվածքով, այն' որ վեհերոտնևրոլ Հատուկ է, քիչ մը ծիծաղող վրաս, վասն զի կնոջական հոգ֊ վույն ամեն առեղծվածները լուծողի հովեր կ'առնեմ։ — Պարոն, ըսավ անիկա երրոր մյուս հյուրերը մեկիկ մեկրկ ձգեցին գազին և մինակ մնացինք երկոլքնիս սրահին սեջ, այս վայրկյանիս ծանրակշիռ խոստովանություն մը պիտի չսեք ինե։ Այո', պարոն, ես ամուսնացած կին՚ օր մը էրկանս դեմ անհավատարմություն գործեցի, Կը սպասեր որ աղաղակ մը արձակեմ կամ վրդովումի նշան մր տամ. ես, ընդհակառակը, ոտքս ոտքիս վրա նետած կենցաղագետ մարդու վարժությամբ* պատասխանեցի. — ^ՒկՒ *^զի պես գեղեցիկ կնոջ մը համար այդ եղե- յոլթյոէնր ղիս չի զարմացներ բնավ։ — Կ՛ աղաչեմ f կ՛աղաչեմ, կրկնեց անիկա անհամ բերոլ- թյամբ, թ ողուցեք ձեր կնամեծար մարդու փաղաքշանքը, այս վայրկյանիս մտածող մարդուն հետ խոսիլ կը փափազիմ* կ ըսեք որ անհավւստարիմ գտնվիլս, ես որ պատվավոր կին մրն եմ, ձեզ չի զարմացներ, և սակայն իմ գործած անհա¬ վատարմությունս ձեզ պիտի ապշեցնե անպատճառ, վասն զի էրկանս ներկայությանն էր... Տարակույսի նշաններ դեմքիս վրա։ — Ы նույնիսկ օզնությամ բը ֆ ավելցոլց անիկա։ — Կատակ կընեք, տիկի՛ն։ — Կը կրկնեմ, իր օդնոլթյամբը, բայց ոչ հարկավ իր գիտությամբր. փառք աստուծո, վերջապես քիշ մը զարմա- ցած կը թվիք, կ՝"ւզե~ք խոստովանությունս Լսել և ի հարկին թողություն տալ$ — Աոա*նց ապաշխարության, հարցուցի խնդալով։