Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/417

Այս էջը սրբագրված է

Գիտեք որ էրիկս գրական մարդ է, պե՞տք է արդյոք բացատքեք թե ի 'նչ է դրական մարդը. մեր վաճառատան տոմարակալը և բոլոր պաշտոնյաները անոր տաղանդին վրա կը հիանան և շափաջանցություն մը չէ աս։

Ամուսնությանս թվականին պարզ խանութպան մըն էր. հիմա արդեն առաջնակարգ հայ վաճառականներեն է։

Կատարյալ ամուսին մըն է այնչափ որշափ որ դրական մարդու մը կը վայելե ըլլալ տարին շորս գլխարկ և վեց շրջազգեստ կը շինե ինծի․ մանր մունր արդուզարդի ծախքերն ալ հոժարությամբ կը վճարես։

Վերջապես նյութական բարեկեցության մը ամեն պետքերուս գոհացում կա տա և այսպիսով իր ամուսնի պարտականությունները լիովին կատարած ըլլաու հոմոզում ունի։

Պետք է ավելցնել որ կը սիրե զիս. վասն զի կը թվի թե իր արուի իտեալին պատշաճ մարմնական առավելությունները ունիմ։

Ասոր մեջ ալ դրական և հաշվի մարդն է նորեն, պարտի և պահանջեի գլուխները հավասարեցնելու ճարտար մարդը։


Ամուսնական կյանքին համար անբավական հատկություն մըն է աս՝ և չնչին անհամաձայնություններ որոնց պատճառը չ՞ըմբռներ, անպակաս են մեր մեջը։

Արտաքուստ բարեկիրթ ձևեր ունի, իրոք բուռն և զայրացկոտ է. նախանձն ալ մեծ բաժին ունի իր ցասումներուն մեջ։

Ես երևակայությամբ ապրող կին մը չեմ. բայց կը կարծեմ որ մարդուս համար ուտելե խմելե, հագվիլ շքվելե ավելի բան մը կա միշտ, ամուսնոըթյունը միայն մարմնական մերձեցում մը չեմ նկատեր, այլ հոգիներու ու զդացումներու միություն մը։

Հոս է որ զիրար հասկնալու կարող եղած չենք և ասկե ծագում առած են այն վեճերը, որ մեզ իրաբմե բաժնող անջրպետը խորունկցուցած են հետզհետե, առանց սակայն զիս չեղեցնելու էրկանս հանդեպ ունեցած էական պարտավորութենես՝ որ մարմնական հանձնառութենե մը ավելի խղճմտանքի հանձնառություն մըն է։