Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/418

Այս էջը սրբագրված է

երկու տարի կա, Պյոյուքտերե յալը մը կը բնակեինք. հեռավոր ազգականներհս երիտասարդ մը հոն հաստատված էր, մեր տունը հաճախել սկսավ։ Կանացի բնազդովս իսկույն գուշակեցի որ մեծ տպավորություն մը ըրեր էի իր վրա։ Ան ալ վաճառականությամբ կը զբաղեր. բայց բնավորությամբ ո րչափ հեռու ամուսինես. ավելի մոլորած մըն էր առևտուրի ասպարեզին մեջ քան թե անհողդողդ ուղևոր մը էրկանս նման։ Խորհող քան թե գործող, զգացող քան թե արտահայտող մարդ մըն էր անիկա։ Իր անփոթությամբը տակավ կը փճացներ հորմեն մնացած հարստությունը, երբոր ուրիշներ մեծամեծ գումարներ կը դիզեին նույն առուտուրին մեջ։ Եվ գոհ էր, կը վախնամ ըսելու երջանիկ, այսպես ըլլալուն համար։ Խիստ լավ կը խոսեր անգլերենը, քանի մը տարի Մանչեսթր ապրած ըլլալով, քիչ մը նկարել գիտեր, ամենեն ավելի երաժշտության անձնատուր էր։ Պչրանք մը կար կարծես այս տղուն կյանքի ըմբռնումին մեջ, պչրանք որ ազնըվական արհամարհանքե մը կը ձևանար այն բիրտ ուժերուն գեմ, որոնք մարդկության ճակատագրին մեջ այնքան մեծ տեղ մը կը բռնեն։

Քիչերն իրեն չափ գիտեն աղվոր խոսիլ. անակնկալներով գրվագված, ապրված կյանքի հատվածներով երբեմն խորունկ, երբեմն զվարթ դիտողություններով պճնված խոսակցություն՝ որուն համար հոգի կուտամ ես։ Իմ առանձնությանս համար բաղձացված ընկերն էր, զոր դիպվածը դեմս հանած էր։ Ի՜նչ վտանգավոր դիպված սակայն. լերան վերելքները հմայիչ տեսարաններ կը պարզեն մարդուս, բայց այդ սարավանդներուն քովերը ո՜րքան անդունդներ կը պահվըտին. վայ հոնկե սահողին։
Կը զգայի որ իմ ոտքս ալ կը սահեր և դեմինս ատով համարձակություն կ՚առներ։ Անոր աղերսներուն մեջ, նայվածքով պատմված, կես բառերով արտասանված, վեհերոտ ու քաղցր աղերսներ, իմ ընկճվիլս կը տեսնեի։ Իր լուռ պաղատումը: