Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/420

Այս էջը սրբագրված է

զիս իմ դյուրին հաղթությանս վրա։ Զղջումով խառնված թախիծով մը աչքե անցուցի այդ երիտասարդին հետ անցուցած աղվոր ժամերս. իրո՞ք բաժնվեր էի իրմե. ժամ մը վերջը նամակ մը անկե։ Դողալով բացի զայն։

Քանի՞ երորդ անգամն էր արդյոք որ կը կարդայի զայն երբ ամուսինս սենյակես ներս մտավ հանկարծ։ Հանցավորին անգիտակից շարժումովը նամակը իսկույն պահեցի. քովս վազեց

— Ի՜նչ է այդ պահածդ, ուսկի՞ց է:

— Ոչինչ։
— Ի՞նչպես ոչինչ, տո՛ւր որ տեսնեմ։ 

— Ոչինչ ըսի քեզի։

Ետ գնաց երկու քայլ, մեկ նայվածքով ոտքես մինչև գլուխըս չափեց զիս իբրև թե հասկնալ ուզեր թե արդյոք միևնույն ա՞նձն էի ես, որուն այնքան վստահություն ցույց տվեր էր։ Տարտամ կերպով մը' բաներ մը կը գուշակեր առանց հավատալ ուզելու։ Դեմքին վրա կը կարդայի նախ' ապշություն մը, հետո՝ պզտիկ վարանումի խառնված մտքի աշխատությունը, որով հասկնալ կուզեր անցած դարձածը, և ավելի ետքը՝ լուծումը՝ արդեն ձեռք բերված իր դրական մարդու կտրուկ տրամաբանությամբը։ Ուրիշ ատեն պիտի դողայի իր առջևը. չեմ գիտեր ինչո՛ւ այս անգամ, կարճ հասակովը վրաս խոյանալու պատրաստ, արյուն լեցված ու կապիճեն դուրս ցատքելու մոտ աչքերովը գարշելի և քիչ մըն ալ ծիծաղելի երևցավ աչքիս։ Ես ալ ինքնիրենս հարցուցի որ այս ռամիկ էակի՞ն համար բոլոր երշանկությանս զոհողությունը րրեր էի։ Հասկցավ կարծե. թե իր վրա ըրած դատաստանս և ավելի կատղեցավ։
— Սիրող մը ունիս, ո՛վ է, պիտի ըսե՛ս։
— Սիրող չունիմ։
— Թուղթը, շո՛ւտ։
Իմ մեջս ալ հակառակության ոգին հանկարծ բռնկեցավ ոտքի ելա։
— Պիտի չտամ։
Այն ատեն դեմքին այլակերպությունը զարհուրելի եղավ, թերնեն թուքեր սկսան ելլել հայհոյություններով խառնված: