Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/422

Այս էջը սրբագրված է

կը ցոլանար և ա՛լ ավելի կը զայրացներ էրիկս։ Կը հասկնամ հիմա սուրբերը տանջողներուն բարբարոսությունր։

Ապտակը կ'իջներ երեսիս, հետո կռուփի հարվածներ կըոնակիս, մեջքիս. միսերուս կսկիծը հոգվույս մեջ հեշտության մը պես կը ծավալեր ու սիրած երիտասարդիս անձնատուր կ'ըլլայի բոլորանվեր։

Տանջանքիս էն սաստիկ ու կսկծալի րոպեին նահատակության, գերագույն վայելքի մը սարսուռովջ կը դողայի և էրիկս եղավ այս երջանկությունը պարգևողը ինծի։

Վերջապես ձևոք անցուց թուղթը, ապշությամբ ու ամոթով լեցվեցավ, գտնելով անոր մեջ ոչ թե հանցանքիս, այլ անմեղությանս ապացույցը. զղջաց ըրածին, ոտքս ինկավ, ներում խնդրեց։

— Դուն իմ հավատարիմ ու պատվավոր կինս ես, ըսավ ինծի, ճիշտ այն վայրկյանին որ գուցե պատվավոր բայց ան հավատարիմ եղած էի իրոք։