Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/425

Այս էջը սրբագրված է

ՊՈԻԵՏ ԽԱՉԱՏՈՒՐ ՄԻՍԱՔՅԱՆ

Տասը տարի կա. օգոստոսի կիզիչ արևին տակ, Ղալաթիո կամուրջին վրա, լայն ու հաստ թիկնոցի մը մեջ, ցուրտ չառնելու սարսափով աղեկ մը փաթթված, ու գլխուն վրա բանալով ահագին հովանոց մը որ նախապատմական օդապարիկի մը տպավորությունը կը թողուր տեսնողներուն վրա, միջահասակ, մարմնեղ, երեսը մազով մորուքով ու ակնոցներով ծածկըված մարդ մը՝ հանդարտաքայլ կը հառաջանար։

Ամեն ոք կանգ կառներ, ու ես ալ ամենուն պես, դիտելու Համար տարօրինակ անցորդը' իր միևնույն ատեն ցուրտի ու տաքի դեմ առած չափազանց զգուշությանցը, խոժոռ ու վախկոտ դեմքին վրա նկարվող՝ ավաղակներու մեջ դիպվածով ինկած մարդու ապշությանը համարէ։

Միսաքյանն էր։
Կամուրջին վրա ամենքը կաճապարեին կը վազեին իրենց գործին ժամ առաջ հասնելու և ափրիկյան տաքե մը ազատելու ջանքով․ ինքը փույթ չէր ըներ․ տոտիկ տոտիկ, բայց շուրջը դիտելով շարունակ, կասկածելով, վախնալով, որ առանց իր տեսնելուն մեկը չմոտենա հանկարծ իրեն ու վատությամբ դաշույնի հարված մը տա կռնակին։

Այս մարդը գրական ասպարեզին մեջ միևնույն էր ինչ որ էր Ղալաթիո կամոլրջին վրա։ Իր անունն հալածող գովեստնեթուն։