Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/427

Այս էջը սրբագրված է

Արևելֆի ի խմբագրապետը — հորմեհետե Արևելք խմրագրապետ մը ունի — չի ստորագրեր իր հոդվածները, պետք չունի ատոր. այն ողջմտությունը որ իր գրությանց ամեն մեկ տողեն կը թորե, կարտահոսի կը գեղու և ընթերցողը խեղդել կը սպառնա, կը մատնե զինքը. և ահա ատոր համար է որ Բյուզանդ Քեչյան անունը Պոլսո լրագրության մեջ չի կարդացվիր հաճախ. և նորեկ մը գրական ասպարեզին վրա թերևս անոր գոյության կասկ՛ածն իսկ չունենա։

Բայց եթե անունը լի լսվիր ստեպ, իր հոդվածներուն արձագանքը, շատ անգամ պատճառած ցավը՝ կը հասնի կերկարի ամենուրեք, հարվածին ասստկութենեն, տրվելու ձևեն՛ բազուկը կը ճան լցվի և այդ բազուկը ամենեն կարշնեղ թևն է, ճշմարիտ ըմբիշի բազուկ, որո մատներուն խստության տակ, կը զարմանամ թե գրիչը ինչպես չի փշրվիր ամեն վայրկյան։

Այն տրամաբանության թանձրացյալ զանգվածը, որ Բյուզանդ Քելյան կը կոչվի, հակասության հազվագյուտ մեկ մարմնացումն է միանգամայն։

Երբեք պաշտպանողական ոգին՝ այսքան հարձակողական մարդու մը մեջ մուտ գտած չէր. ահա այն տպավորությունը որ իր հրապարակագրի կյանքը կը թողու զինքը ուսումնասիրողին վրա։