Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/43

Այս էջը սրբագրված է

Գյուղին մեջ Ղազար աղային տանը համար գայթակղություն մը չսեպվեցավ ասիկա, թեև ճշմարտությունը քիչ շատ իմացվեցավ, բայց ամենքը ըսին որ Տիգրանուհին ծառաներեն մեկը գլխե հանելուն համար վռնտված էր։ Սուրբիկ հանըմին բարեպաշտությանը վրա այս առիթով ավելի շատ խոսվեցավ. անոր տանը բարոյականին համբավը քիչ մըն ալ ավելցավ կարծես։ Տղուն աղջիկ տալ ուզող կիները միաբերան գովեցին մայրն ալ, զավակն ալ։

Փոստալին մեկն էր, կըսեին սպասուհիին համար, ասանկ տան մը խըյմեթը չգիտցավ։

Առուտուրի մեջ Ղազար աղային հետ գործ ունեցողներն ալ միևնույն կարծիքեն էին: Ղազար աղան. Սուրբիկ հանըմը կը մեղքնաչին, անոնց ի գործ դրած բարիքին դեմ եղած ապերախտության վրա կը զարմանային շարունակ:

— Աշխարհք է աս, կը կրկնեին գլուխնին երերցնելով։

Ե.

Վրայեն չորս տարի անցեր էր, երբ այս պատմությունը իմացա ես բարեկամ տունի մը մեջ ուր Տիգրանուհին կ՚աշխատեր իբրև սպասուհի.

Միշտ աղվորիկ կին մըն էր, թեև տարիքին հակասող հանրություն մը կար դեմքին վրա:

Հղության վերջին ամիսները, տղաբերքը Հաճի Տյուրիկին տանը մեջ եղեր անցեր էր, կայտառ, խնդումերես մանչ մը ձգելով իրեն, այն պահուն ուր անդին գեղին մեջ էրիկը թոքատապե կը մեռներ։

Մեծ ցավ մը չէր զգացեր Տիգրանուհին այս չճանչցած էրկանը մահեն, բայց նորեն թիկունք մը պակսած էր իրմեն այս մահով, որչափ ալ ենթադրական բան մը ըլլար ատիկա։ Ու ավելի մեծ սիրով մը փարած էր այս զավկին որ հայր չունենալուն համար կրկնապես իրենն էր:

Ինքը աշխատելու ստիպված ըլլալուն, իր զավակը օտար կնոջ մը հանձնելու հարկադրված էր, և օրին մեկը անոր ալ,

2 Գրիգոր Զոհրապ