Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/45

Այս էջը սրբագրված է

համար։ Քիչ ատեն վերքը։ պզտիկ պատով մը շրջափակել տվավ այդ պզտիկ հողը, վերքն ալ քար մը դնել տվավ անոր վրա։ Բոլոր վաստկածը հոդ կը ծախսեր. ամեն ատեն նոր բան մը ուներ շինելիք, ավելցնելիք, գեղեցկացնելիք այդ տեղին մեջ:

Ու մեռելոցին օրերը, քանի հատ որ մեռելոցի օր կատարվույն մեջ, մեծ ու պզտիկ, ցնծության օրեր էին իրեն համար: Առտուն կանուխ կ՚ելլեր, իր այրի կնոջ արդուզարդը կ՚ըներ, լուրջ ու հանդիսավոր արդուզարդ մը, ու ճամփա կ՚իյնար դեպի գերեզմանատունը, պզտիկ տապանին քով չոքած՝ երկար բարակ ու ցած ձայնով կը խոսեր իր զավկին հետ, անոր մանուկի բարբառովը: Ամեն հեղուն տերտերին օրհնել կու տար գերեզմանը, հարուստե մը ավելի առատաձեռնությամբ տալով օրհնողչեքը։

Դարձին՝ երանություն մը կար անոր դեմքին վրա։

— Ո՞ւր գացեր էիր, Տիգրանուհի՛, կը հարցնեին տնեցիները, իբրև թե չգիտնային անոր ո՛ւր երթալը։

— Հանը՛մ, զավկիս գացի, կը պատասխաներ ուրախությամբ։

<1901>