Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/46

Այս էջը սրբագրված է

Ճեյրան

Ա.

Բարձրահասակ, ձաղկահեր, և արյունոտ աչքերով, արծվի սպառնացող քիթ մը որ հոնքերեն ուղիղ ու պարկեշտ գիծով մը իջած պահուն, հանկարծ կը զղջա կարծես, կանգ կ՚առնե, կը գալարվի, կնճիթ մը ձևացնելով հոն: Եվ ամեն սոսկումները բերելու միացնելու համար այս պատկերին վրա՝ որպեսզի համապատասխանե իր տիրոջը ահարկու հռչակին, արածադեմ մարդ մը որուն տեղ տեղ չբուսնող պեխն ոլ մորուքը երեսին աղջամղջին սևությունը կը մատնեն:

Այսպես կ՚երևակայեի ոճրագործը որուն երեսը չէի տեսած դեռ և զոր պաշտպանելու համար կրկին մարդասպանության մը ամբաստանության դեմ, կ՚երթայի ահա ներկայանալ Իզմիտի եղեռնական ատյանին առջև:

Հայտար Փաշայեն շոգեկառքը կը մեկնի խոյանալով իր երկաթե զույգ գիծերուն վրա. մինչև Փենտիք ոչինչ կը հետաքրրրե զիս. ծանոթ վայրեր ամենքն ալ: Հետո մշակյալ դաշտերու, շեկ ու դեղին այգեստաններու մեջ կը նետվինք. իսկ անկե անդին ծովեզերքը ձեռք կ՚առնենք նորեն, շարունակ ծովեզերքը այսուհետ և մինչև Իզմիտ:

Դեկտեմբերի ցուրտն ու բուքը կ՚ընկերանան մեզի, և քովիկնիս,