Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/58

Այս էջը սրբագրված է

անհունությանը մեջ ծածկելով իմ անառակ որդիի անգթությունս:

Կ՚զգայի որ վայելոլչ չպիտի ըլլար կատակ ընել այս երիտասարդ սպասուհիին հետ. կը հարգեի իր համր գործունեությունը, իր անկեղծ սուգր, ու եղբոր մը պես կը խոսեի հետը ամեն անգամ որ բան մը հրամայել պետք ըլլար, քաղցրությամբ, գրեթե գգվանքով.
— Քուզում Մարիա՝մ։
Մարիամ կը կոչեինք զինքր: Մայրս ուրիշ անուն չէր ընդուներ սպասուհիներու համար. իր բուն անունը Աշխեն էր և այս կրկնամկրտությունը որուն կ՚ենթարկվեր ահա առաջին քայլեն, օտար տուն ծառայելու սկսածին պես, իր բոր,ր անցյալին, իր գոյության, իր անհատականության ուրացման պես տպավորություն մը կը թողուր իր վրա: Ոչ իսկ կր հարգեին իր անունը, օտարականներ՝ անփույթ անզգա կ'արտաքսեին զինքր իր եսեն դուրս. խոսելու նոր ձևեր, հագվելու, նոր տարազներ կ՚առաջարկեին իրեն, ապսպրելով իրեն թողուլ ինչ որ գյուղեն բերած էր հետը, անունեն սկսելով մինչև կոշիկները:
Եվ չէր հանդուրժեր այս նվաստացման. իր այդ անունը որուն չէին հավներ պոլսեցիք, Արսլանպեկի տղոց էն հաճելի անունն էր: Իր ձևերը, զգեստը, շալվարը գյուղին մեջ ամենեն շնորհալի կինը հանդիսացուզեր էին զինքր մինչև այն ատեն, և ահա պետք կ՚րլլար իր վայելչության բոլոր հաղթանակները ոտնակոխ ընել մի առ մի, անոնց ծիծաղելի ըլլալը խոստովանիլ:
Ես՝ երբեմն Աշխեն կ՚անվանեի զինքր ու կը վազեր կուգար ձայնիս, ձգելով ձեռքի գործը, բոլոր տնեցիներեն զիս գտնելով իր հոգեկան վիճակին գիտակից, պարծենալով որ իր անունը պոլսեցի պատանիի մը համար սիրուն ու հաճելի կրնար թվիլ։