Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/59

Այս էջը սրբագրված է

Դ.

Հիմա ա՛լ ավելի փույթ կը տաներ սենյակիս, որուն պարտեզին նայող պատուհաններուն վրա՝ վարեն բարձրացող վարդենին' փոխն ի փոխ ճերմակ ու կարմիր ծաղկե մեհեվանդներ կը հորիներ։
Ցորեկները իմ բացակայությանս կու գար հոն աշխատողթյունը վերջանալուն, մինակուկը հյուսելու իր անավարտելի գուլպաներուն շարքը վարդերուն սաստիկ ու հեղձուցիչ հոտին մեջ։
Բարեկամական խրատներ կատար ինծի, հնազանդ աղախինի ու սրտի մոտ անձի խրատներ, թուղթերս գետինները ձգելուս համար։

— Մեղք ես, էֆենտիս, աչքի լուս ես թափեր։

Աչքի լո՞ւյս միայն. եթե գիտնար թե սիրտը ինչե՜ր չէր հանձնած այդ փոշոտած ճմրթկած թուղթի կտորներուն. եթե գիտնար որ պատանությունը՝ իր բոլոր անմեղությունը, երիտասարդությունը՝ իր բոլոր հավատքը թափած էր հոն ու ատոնցմե դուրս, ստոյիկ տղա մը միայն ահա կը մնար, հալոցե անցած մետաղի կտոր որ իր նախնական վիճակին բոլոր պեսպիսությունը կորսնցուցած է, միաձույլ, անխառն, անողոք բան մը դառնալու համար. եթե գիտնար...: Սպասուհին ուրիշ բան չէր գիտեր բայց եթե գիշերվան վերադարձիս, այն ժամուն ուր ամենքը կը հանգչին, իմ աշխատելս ճերմակ էջի մը

Գրիգոր Զոհրապ