Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/60

Այս էջը սրբագրված է

վրա ծռած, մաքուր սպիտակ թուղթ իմ սրտիս պես' որ հետըզհետե կը մրոտեր, կը սևնար, կը զարդարվեր, իբրև թե սևությունը ըլլար իր շպարը։

Եվ մեղքնալով զիս, ոտքին մատնևրուն վրա կը քալեր առտուն, աղմուկ չընելով քովս, լավ մը իջեցնելով սենյակիս վարագույրները, պատիր ու արհեստական գիշեր մը ձեվացնելով շուրջս, զիս քիչ մը ավելի քնացած տեսնելու բաղձանքով։
Արթննալուս ուռեցած աչքերով, հանդիմանությամբ լեցուն նայվածքը կը քաղցրանար, ու կը վազեր խոհանոց, նախաճաշիս պատրաստությամբը, քնատությանս կորուստը դարմանելու հաշիվով:
 Երբեմն ալ մորս միջամտությանը կը դիմեր զիս կարգի բերելու և առողջությանս հսկելու ստիպելու համար զիս:
— Հանըմս, ըսե' որ գիշերները շատ չնստի, հոգին չքակե գրերվ:
— Դուն ալ գուլպա կը շինես, կ՚ըսեի ծիծաղելով։
— Ես զավկիս համար կ՚աշխատիմ, ես մյուխթաճ եմ։
Եվ անմիջապես իր ձայնը կը փոխվեր, դեմքին սովորական թախիծը կ՚ավելնար Արսլանպեկ եղած զավկին հիշատակին' ուրկե կարծես ֆանորմայի ձևով, անցյալին բոլոր դառնությունը, սուգը կու գար, կարգավ, մեկ մեկու ետևե, համրիչի մը հատիկներուն պես. իր ամուսնությունը հազիվ երկու տարի տևած, էրկանը հիվանդությունը, ունեցած չունեցածնուն սպառիլը հիվանդության ծախքերոն մեջ, գյուղր մնացած զավակը և վերջապես օտարի դուռ իյնալը, ինչպես կ'ըսեր ինքը. այս ամենը կը տեսնվեր իր տխուր նայվածքին մեջ, կը գծագրվեր իր դեմքին թափանցիկ, արտահայտող մորթին վրա, իրարու ետևե, ամբողջ կառախումբ մը ցավերու, կսկիծներու, ու խոսակցությունը կը դադրեր։
Հետո դիտողություն ընելու կարգը ինծի եկավ։