Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/61

Այս էջը սրբագրված է

— Աշխեն, ա՛լ հանե՛ սա շալվարը:

Կ՚ամչնար, շրջազգեստը՝ իր մատնանիշ ընող ձևերովը խոստովանող՝ գրեթե անպատկառ բան մը ուներ իր երկչոտ աչքին։

— Կ՚ամչնամ։

Կ՚զգայի որ դիմադրությունը կը թուլնար, իր տգեղ երևալու որոշումը կ՚իյնար հազիվ թե քանի մր շաբաթ կանգուն մնալե ետքը, և իր հաստատամիտ գյուղացիի երկարող շեշտը «կ՚ամչնամ» բառին վրա կը մարեր կը հատներ:

Զ.

Շրջազգեստը հեղաշրջում մը բերավ ու վայլեց իրեն. նախ բնավայրը, կլիման կորսնցնող մեկը դարձավ. մեջքը շատ նեղ եկավ իրեն ու փեշը շատ լայն. առջի օրերը չկրցավ շարժիլ. մասնավոր ուշադրություն մը կ՚ըներ ծիծաղելի չըլլալու համար իր քալվածքին մեջ. չփակը՝ կուրծքին շնորհալի մանրամասնությունները ի հայտ բերելուն՝ ամենքը իր լանջքին ականատես եղածի տպավորությունը կը թողուր իրեն։

Իր գեղեցկությանը այս ծագումին առջև ամենքս ապշեր էինք. ինքը՝ իր աղվորության համար տրված վկայությունները լսելով՝ կը կարմրեր, գլուխը ծռելով մեղմիվ ուսին վրա:

Ու քիչ քիչ ավելի վայելուչ երևալու ջանք մը սկսավ ընել, զարթում մը եկավ իր սրտին մեջ. ինքն ալ գիտեր Պոլսի հանմներուն պես գեղեցիկ ըլլալ, սյուս ընել, իր գյուղացիի պարզմտությամբը սպասուհիի դիրքին մեջ ունեցած պզտիկ միջոցներով՝ պչրանքով լեցուն արդուզարդ մը ուներ հիմա, միշտ մաքուր հագված ու սանտրված էր օրվան ամեն ժամուն, մութ կապույտ յազման, դեպի ետև շրջած, հազիվ թե կը կենար պզտիկ սիրուն կապով մը ու կ՚սպառնար ամեն վայրկյան վար սահիլ ուսին վրա, բոլորովին արձակելով անոր առատ մազերուն կոհակները. մինչդեռ մաս մը ճակտին, մինչև աչքերուն վրա կը թափեր, կամա՞ թե ակամա, ու վարը, ծոծրակին քով, նուրբ աղվամազի թավիշ մը՝ մորթին կաթի