Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/66

Այս էջը սրբագրված է

Այր ու կի՞ն, թե քույր և եղբայր, չեմ գիտեր։

Երկուքն ալ մեղրամոմի գունատությունը ունին, որուն վրա շեկ ու գռուզ մազերնին ոսկիի ցոլքեր կը թողու. միևնույն դիմագիծը, երեսի միևնույն ձվաձևը, երկուքին վրա ալ նուրբ ու քնքոլշ բան մը։
Շոգենավին մեջ ուր իմ մոտիկս նստած են, երիտասարդը վեր դարձուցած է փալթլոին մուշտակավոր օձիքը ու հորը ինկա ծ աչքերեն՝ նայվածքը աննպատակ կը թափառի պատուհան են դուրս, ծովուն վրա։ Չի խոսիր ու գլխու շարժումներով միայն կը պատասխանե իր ընկերուհիին, առանց դիտելե դադրելու ծովը որ իր բոլոր ուշագրոլթյունը գրաված կը թվի:
Անիկա, ընդհակառակը, առողջության խրոխտ արտահայտություն մը ունի. մեղրագույն բուրդե շրջազգեստ մը հագած է, իր բնական գույնին հետ՝ միօրինակություն մը կազմելու համար կարծես։ Նիհար ու բարձրահասակ կին մըն է, բարակ մեջքով ու տարօրինակ կերպով ուռուցիկ լանջքով մը որուն դուրս ցցված երկու սուր անկյունները՝ իրենց հիմերուն վրա թավալած զույգ մը վրաններու տպավորությունը կը թողուն: Ամբարտավան նստվածք մը ունի որ կը վայլե իրեն, ոտքը: