Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/69

Այս էջը սրբագրված է

թանգարան, Ինձի' վերջապահին մեջ աննշան անկյուն մը միայն տրված էր. ոչ մեկուն համար հաշվի առնվելիք մրցակից մըն էի. ոչինչ ունեի Սառայի պես արտակարգ կնոջ մը առջև շնորհ գտնելու համա․ իմ՝ աշխարհի սրդողած իմաստասերի խոկումներս անշուշտ իր ջիղերուն կը դպչեին ու անկապ խոսքերս, որոնք ցիր ու ցան մտածումներուս ցոլքերն էին, շահեկան բան մը չէին կրնար ըլլալ իրեն համար։

Անդին' իր շուրջը մարդիկ կային որ նրբամտության հեղեղներ կը թափեին. հանճարեղ բառերով, անակնկալ պատրաստաբանություններով կը խնդացնեին իր անտարբեր դիցուհիի դեմքը։ Ամենուն կ'ըսեր միշտ․
— Էրիկս հիվանդ է ու սիրտ չունիմ։
Ասով իմ սրտիս ա՛լ ավելի կը մոտենար, վասն զի ես այ կը սիրեի այս հիվանդը։ Բանաստեղծի ու արվեստագետի խառնուրդ մը կար այս մարդուն վրա և ազնվական բան մը օր համարում ու պատկառանք կ'ազդեր ինծի։ Եվ. տեսնելով երիտասարդ կինը՝ հավատարիմ իր սիրույն ու անձնվիրությանը մեջ, իմ սերս ալ պարզապես հիացումի կը փոխվեր ու, անմռունչ կը պաշտեի զինքը անմատչելի ու աննյութ արարածի մը պես։ Գոհ էի երես չտալուն համար զինքը շըրջապատող մարդոց որոնք անկարեկից կը մտնեին այս տունը. իրենց փողկապին հանգույցը, շապիկին անբիծ սպիտակությունը ցուցնելով․
Սառա առաքինի կին մըն էր, աշխարհային երանութենեն իր արդար բաժինը առած ու վայելած կին մը՝ որ իր իրավունքեն ավելի չուզեր և գիտե իր սրտին ու իր մարմնին իշխել․
Այսպեսով իր բարոյական նկարագիրը մեծնալուն հետ՝ իմ պաշտումս ալ կ'ավելնար իր անձին համար. իր քալվածքը կը ճանչնայի ոտնաձայն են. իր թաշկինակը կը զանազանեի ծավալած հոտեն․ իր փոքրիկ սովորությունները, քմահաճույքները գոց գիտեի վաղեմի բարեկամի մը պես։Ու արգահատանքս հիվանդեն ավելի առողջին կ՚երթար. մեղքցվելիքը այս մանկամարդ կինն էր որ իր անսպառ գոռ թօվի գանձերը անտես թաղելու ու իր երիտասարդի իղձերը• 

Ու զսպելու արիությունը ցույց կու տար։