Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/70

Այս էջը սրբագրված է

Դ.

Հիվանդին վիճակը հետզհետե կը ծանրանար ոլ Սառայի անձնվիրությունը նույնքան ավելի մեծ կ՛երևար աչքիս․ հիմա դուրս չէր ելլեր էրկանը սենյակեն. երբեմն ես ալ կը գտնվեի հոն. բերանը բերնին կը կենտը մինչև վերջը, հիվադին շընչառությունը խաոնելով իրենին։ Այս չափազանց զոհողությունը ճշմարիտ խելագարության մը հանգելու վրա էր. էր- կանը հետ մեռնիլ կ՚ուզեր անշուշտ, անդին ալ անոր հետ ըլլալ, ինչպես հոս եղած էր, և իր անհատնում վայելքները անոր պահել միայն։ Այո՛, այս էր իր գաղափարը։
Մնաս բարովի մը ատեն մինչև սանդուխին մոտ կ՚ընկերանա ինծի ու առիթը բարեպատեհ կը նկատեմ բառ մը ըսելու, զգուշացնելու համար զինքը։
— Վախկոտ, պատասխանեց ինծի, ձեռքերս թոթվելով, վախկո՛տ, այդպե՞ս երիտասարդ ես դուն։
Ամոթես ու զայրույթես դեղնեցա։
—Քու անձիդ համար միայն վախկոտ եմ, ըսի իրեն, տեսար որ ես այն հյուրերեն չեմ որ հիվանդեն կը փախչին չպլըշկվելու համար․ ես ամեն վայրկյան ամուսինիդ քովը գտնված եմ։ Եթե դուն չես փախչիր իրմե, այդ քու պարտքդ է արդեն, դուն անոր կինն ես, ե ս...։ 

— Այդ կնոջը սիրողը, մրմնջեց ականջս ի վար։

Ջեռքս չթողուց ու ես ծռեցա համբուրելու համար զիս բռնող մատնեքը։
— Ո՛չ ըսավ հեռանալով, չ՚լլար։
Հետո, տեսնելով ցաված դեմքս, մեղքցավ անշուշտ ու մատովը՝ խորհրդավոր նշան մը ընելով ավելցուց.
— Վերջը։
Ե՞րբ։
Իրիկվան՝ սրտատրոփ նորեն եկա։
— Վերջը, ըսավ ինծի։
Ամեն նյութի վրա խոսեցանք. անիմաստ խոսքեր միայն ըսի կարծեմ․ խելքս վրաս ըլլալու չէր. մեկնելու ժամուն կ՛սպասեի ակնդետ․ դուրս ելա։