Այս էջը սրբագրված է
կրնար սքողել սա ակներև ճշմարտությունը՝ որ մինչև ցարդ եղած բոլոր բաշխումներով արժանիքը վարձատրված է միայն։
Հռովմեական վարդապետներ կրնան պատմական ուսումնասիրություններ ընել առանց վիրավորելու մեր համոզումները՝ որոնք իրենց ենթադրական ստուգություններուն չափ գոնե հարգելի են։
Այսպես, բուն ազգին զգացման թարդման եղած է Հանձնաժողովը չի վարձատրելով այն դիրքերը, որոնք պատմական հետազոտության պատրվակի մը տակ, մեր ամենեն նվիրական համոզումները խախտելու կը միտեին։
Իզմիրյանց մրցանակը համաշխարհային գիտության համար հաստատված մրցանակ մը չէ. էապես ազգային-գրական այս պսակը ճշմարիտ ու անկեղծ ազգային գրվածքի մը ճակատը միայն կրնա դրվիլ․ և ահա այս պատճառով Վահան վարդապետին գործը անժխտելի իրավունք ունի զայն ստանալու